30.03.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հայկական հաղթական մայիս...Շնորհավո՜ր Մայիսի 9:
   Արդեն 24 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդը համախմբվում է մեկ ընդհանուր վառ հիշողության` արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ: Ուղիղ 24 տարի առաջ այս օրը` 1992-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտին հասցրին «Հարսանիք լեռներում» օպերացիան և Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց հաղթական եռագույնը:Մայիսի 9-ի տոնական կերպարը հայերիս միայն արցախյան հերոսամարտով չի ամբողջանում: Այսօր եռատոն է, քանզի նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի` հայոց հաղթանակած բանակի ստեղծման հերթական տարեդարձը: Այսպիսի փառավոր էջերը չէին գրվի երբեք առանց հզոր բանակի, որը, դեռ նոր կազմավորված, կարողացավ հիշեցնել ադրբեջանական հրոսակներին, որ հայ ազգն ի զորու է, թեկուզ փոքրաթիվ զորքով, բայց հաղթական ու մարտնչող ոգով պաշտպանել հայոց սահմանները:

   Հայկական մայիսը հաղթանակների մայիս է՝ սկսած Վարդանանց “մահ իմացեալից” մինչև Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա ու Սարդարապատ, հասնելով Շուշի: 

   Ավարայրի ու Սարդարապատի աննկուն ոգին է առաջնորդել հայ զինվորին, հետագա հաղթանակների մղել: Այսօր էլ, աչքի առաջ ունենալով մեզ ամենամոտ գտնվող հաղթանակը՝ Արցախյան հաղթանակը, հայ զինվորը մարտնչող ոգով կանգնած է սահմանին: 
 
   Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար կրկնակի տոն է: Այսօր Գորիսի պետական քոլեջի ողջ անձնակազմը հայ ժողովրդի հետ նշում է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը: Այսօր բոլորիս տոնն է ու բոլորս ենք շնորհավորում իրար: Շնորհավոր բոլոր երիտասարդ զինվորների տոնը, ովքեր այսօր հպարտությամբ շարունակում են իրենց պապերի գործը, շնորհավոր նաև այն բոլոր փոքրիկների տոնը ովքեր այսօր նկարում են Հայաստաննի ապագան, այն փոքրիկների տոնը, ովքեր ստեղծելու են իրենց երազանքների պայծառ, ուրախ ու գունավոր հայրենիքը:

  Գորիսի պետական քոլեջի անձնակազմը իր անմիջական մասնակցությունը ցուցաբերեց Գորիսում կազմակերպված միջոցառմանը և հուշարձանի բացման արարողությանը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարներ, կառավարության ներկայացուցիչներ,Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձիք:
 
   Այսօր մենք կարող ենք լինել հպարտ և ասել հավսար-զգաստ, հավասարությունը դեպի հաղթանակած Հայաստան...
 
 
 
 
 
 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Անի_Աթանեսյան (09.05.2016)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1756 | ՊԻՏԱԿՆԵՐ: Գորիսի պետական քոլեջ, Գորիս, մայիսի 9, Մայիսյան հաղթանակներ | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«Բաց դռների օրեր» Գորիսի պետական քոլեջում
«Բաց դռների օրեր» Գորիսի պետական քոլեջում

Քոլեջի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովի
Քոլեջի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովի

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Գորիսի պետական քոլեջում
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Գորիսի պետական քոլեջում

Քոլեջի աշխատակիցները մասնակցում են «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով դասընթացին
Քոլեջի աշխատակիցները մասնակցում են «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով դասընթացին

Քոլեջի ուսանողներն այցելություն կատարեցին Վերիշեն և Հին Գորիս գյուղերի Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ
Քոլեջի ուսանողներն այցելություն կատարեցին Վերիշեն և Հին Գորիս գյուղերի Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ

Ուսանողների ճանաչողական այցը քոլեջի տարեգրության սրահ
Ուսանողների ճանաչողական այցը քոլեջի տարեգրության սրահ