02.08.2021թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ «Վերջին զանգ» միջոցառումը

Ինչ-որ բանից առաջ կամ ինչ-որ բանից հետո։ Մարդիկ սիրում են իրենց կյանքը բաժանել փուլերի։ «Վերջին զանգը» կյանքի մի ինչ-որ փուլի վերջն է, որ հարկավոր է անցնել դասեր քաղած,  նոր կյանք մտնելու համար։ Կյանքում ոչինչ չի վերջանում։ Յուրաքանչյուր վերջ ազդարարում է նորի սկիզբը։

Հունիսի 14-ին Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ «Վերջին զանգ» միջոցառումը։ Մեր երկրի առաջ ծառացած խնդիրների պատճառով ավանդականը մի քիչ խախտված էր (համաճարակ, պատերազմ)։

Միջոցառումը սկսվեց լռության րոպեով՝ ի նշան երախտիքի մեր հերոսների հիշատակին։ Հնչեցին հրաժեշտի խոսքեր, որոնք լի էին երախտագիտությամբ։ Ապա ուսանողները ներկայացրին փոքրիկ երկիծական բեմադրություն՝ «Վերջին դաս»֊-ը։

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին, ով իր ամենօրյա աշխատանքով արժանի ավանդ է ներդնում պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում։

Հատուկ շնորհակալություն  հայտնեցին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանին, ով ջանք չի խնայում, որ քոլեջում ուսանողների համար ուսումնառության տարիները դառնան գիտելիքի կուտակման և  մասնագիտացվածության ժամանակաշրջան։

Շնորհակալություն հայտնեցին ողջ դասախոսական, վարչական և տեխնիկական աշխատակազմին․․․

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (17.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 328 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Եղիշե Չարենց: Գրական ցերեկույթ Գորիսի պետական քոլեջում
Եղիշե Չարենց: Գրական ցերեկույթ Գորիսի պետական քոլեջում

Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով
Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով

Բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով
Բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով

ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները գործնական պարապմունքի ընթացքում իրականացրել են մակարոնեղենի ջեմային մշակում
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները գործնական պարապմունքի ընթացքում իրականացրել են մակարոնեղենի ջեմային մշակում

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ