17.06.2021թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում Գորիսի պետական քոլեջում

Մայիսի 28-ը մեծ հպարտություն է արթնացնում յուրաքանչյուրիս սրտում։ 103 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Մայիսի 27-ին Գորիսի պետական քոլեջում անցկացվեց տոնական միջոցառում մեր հանրապետության համար կարևորագույն տոներից մեկի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ՝ «Իմ Հայաստան» խորագրով։

Միջոցառման ժամանակ ուսանողները ներկայացրին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը: Նշվեց, որ այդ ծանր օրերին ոչ մի նախադրյալ չկար, որ մեր երկիրը կփրկվեր, ավելին՝ կհաղթեր թշնամուն Սարդարապատի դաշտում և դեռ մի բան էլ բանակ և պետականություն կունենար։

  

Ուսանողներն իրենց խոսքում նշեցին. «Պետք է տեսնել և ընդունել անցյալի սխալներն ու թերացումները, միայն այդ դեպքում մենք կարող ենք ճիշտ ընկալել այսօրվա խնդիրները, իսկ այսօր մենք բոլորս մեկ ընդհանուր խնդիր ունենք և պարտավոր ենք այդ խնդիրը լուծել: Լուծել շիտակ, ազնիվ։ Մենք  պետք է աչքի լույսի պես պահենք ու հզորացնենք մեր բանակը, աշխատենք և ստեղծենք այնպիսի Հայաստան, որ թշնամին սարսափահար լինի, իսկ բարեկամ կոչվածները ստիպված լինեն մեր ընկերությունը փնտրել, այդպիսի Հայաստան տեսնելու երազանքով է ծնվել Առաջին հանրապեությունը»։

  

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից:

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել հայ ժողովրդին ոչնչացումից:

1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:

Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվել է:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման կարևորությունը, եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը,երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի երկրորդ,ոչ էլ երրորդ հանրապետությունները։ 1918 թ ֊ին մեր նախնիներն հռչակեցին անկախություն, 
Խոսվեց այսօրվա խնդիրների մասին և զուգահեռներ անց կացվեցին ժամանակաշրջանների միջև։     

  

  

  

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (28.05.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 375 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն

Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 11-ից
Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 11-ից

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման առաջին շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման առաջին շաբաթի ամփոփում

2017-2018 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2017-2018 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կ.Լազարյանի խոսքը կրթօջախի 2015-16 ուստարվա շրջանավարտներին
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կ.Լազարյանի խոսքը կրթօջախի 2015-16 ուստարվա շրջանավարտներին

Սարոյանը Գորիսի պետական քոլեջում
Սարոյանը Գորիսի պետական քոլեջում