12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Հա՛յ զինվոր, քո խիզախ անունը մեր սրտերում է» խորագրով միջոցառում Գորիսի պետական քոլեջում

Այսօր Գորիսի պետական քոլեջում տեղի է ունեցել «Հա՛յ զինվոր, քո խիզախ անունը մեր սրտերում է» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար ընկած մեր անմահ հերոսների հիշատակին։

Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ներկաները հարգեցին զոհերի հիշատակը։ Այնուհետև մասնակիցները ներկայացրեցին շուրջ երկու ամիս տևած պատերազմի անասելի ցավոտ ավարտը, պատերազմ, որը հայ ժաղովրդի երբևէ ունեցած հերոսական գոյամարտերից էր, որը ծնեց իսկական հերոսներ, ովքեր կանգ առնելով մահվան դեմ հանդիման, տեր կանգնեցին հայոց արժանապատվությանը, իսկ տեղի ունեցած պարտությունը որևէ կերպ չի կարող ստվերել այն սխրանքը, որ գործել են մեր քաջարի զինվորները։ Ուստի նրանց անունները պետք է փոխանցենք գալիքին, խոնարհվենք բոլորի և յուրաքանչյուրի առաջ առանձին-առանձին, որպեսզի մեր սերունդները ոգու կրակ առնեն նրանց շիրիմներից, նրանց հիշատակից ու հերոսական կերպարից:

  

Համակված խոր երախտագիտության և հպարտության անկեղծ զգացումով ներկաները խոնարհվեցին Գորիսի պետական քոլեջի անմահացած հերոսների առաջ՝ Հարութ Ֆրիկի Մուրադյան, Տիգրան Արթուրի Խաչատրյան, Սամվել Արտակի Մելքումյան:

Նրանց ևս վիճակված էր մասնակցելու մարտական թեժ գործողություններին, որի ընթացքում ընկել են հերոսի մահով և դարձել հավերժի ճամփորդ։

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր ու քաջարի մարտիկ Գարեգին Նժդեհի անմահ խոսքերը: «Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

  

Ի վերջո ամուր եւ պաշտպանված Սյունիքը ողջ հայության եւ Հայաստանի արժանապատիվ լինելիության, հայոց պետության եւ պետականության հետագա գոյության գլխավոր ու անվիճարկելի գրավականն է: Ամենին հաջորդեց մի փոքրիկ պատմություն, գուցեև իրական, անտառում ողջ մնացած, բայց շրջափական մեջ գտնվող տղաների վերջին զրույցից։

Ցերեկույթն ավարտվեց վրեժի նոտաներով, որում ասվում էր․ «Մենք բոլորս հայոց սուրբ հողի երդվյալներն ենք։ Բարբարոսը պիտի պատասխան տա իր մեծ ոճիրի համար։ Ուստի ամեն օր, ժամ, վայրկյան մեր մեջ ավելի է բոցավառվում վրեժի թույնը և մեզ հիշեցնում, որ մենք մեր հերոսների հերոսական գործը պետք է ավարտին հասցնենք։

Վրեժխնդրության համար գլխավորը սկիզբը չէ, վրեժխնդրության մեջ գլխավորը վերջն է։ Ուժ և կորով մեզ բոլորիս»։

Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը, ղեկավարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Գորիսի տարածաշրջանի կրթության աշխատողների արհեստակցական միության նախագահ Արարատ Լալաբեկյանը, Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը, Գորիսի համայնքապետի խորհրդական Արարատ Աղաբեկյանը, Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոփչունցը, Հարժիսի միջնակարագ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ռոման Աղախանյանը և ուրիշներ:

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից արժանացավ պատվոգրի՝ մարտական և ինքնապաշտպանական գործողություններին պատրաստակամ մասնակցություն ցուցաբերելու համար։

  

  

  

  

  

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (09.03.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 727 | ՎԱՐԿԱՆԻՇ: 4.0/1
Ընկերական վոլեյբոլ Գորիսի երկու քոլեջների ուսանողների միջև (լուսանկարներ)
Ընկերական վոլեյբոլ Գորիսի երկու քոլեջների ուսանողների միջև (լուսանկարներ)

Այսօր Գորիսի պետական քոլեջի անձնակազմը ևս հիշեց մեծ արձակագրի` Ակսել Բակունցի ծնունդը
Այսօր Գորիսի պետական քոլեջի անձնակազմը ևս հիշեց մեծ արձակագրի` Ակսել Բակունցի ծնունդը

ԱՅՍՕՐ ԳՊՔ «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԿԱՐՎԻՆԳ
ԱՅՍՕՐ ԳՊՔ «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԿԱՐՎԻՆԳ

Փոփոխություն է կատարվել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում
Փոփոխություն է կատարվել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում

Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում
Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում

Զինծառայության են մեկնում Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները
Զինծառայության են մեկնում Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները