13.07.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գորիսի պետական քոլեջի 2019-2020 ուստարվա շրջանավարտներին տրամադրվեցին դիպլոմները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը

Հունիսի 5-ին, Գորիսի պետական քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողակարգը տեղի է ունեցել հայ գրող, արձակագիր, քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի անվան տուն-թանգարանի բակում՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները, համավարակի կանխարգելման կանոններն ու սոցիալական hեռավորությունը։ Բոլոր ներկաները եղել են դիմակներով, ձեռնոցներով և կանգնել են իրարից 1,5-2 մետր հեռավորության վրա:

Ներկաներին ողջունել է քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, շնորհավորել ուսանողներին՝ իրենց կրթական գործունեության արդյունքների ամփոփման կապակցությամբ, հավատացած լինելով, որ շրջանավարտները համալրելու են հանրապետության կադրային դարբնոցը՝ իրենց ուրույն ներդրումն ունենալով մասնագիտական տարբեր ոլորտներում:

  

Գորիսի պետական քոլեջի պատմության դասախոս, քոլեջի տարեգրության սրահի վարիչ Դավիթ Ջուլհակյանը շնորհավորել և ներկաներին է ներկայացրել ավարտական փաստաթղթերի տրամադրման վայրի խորհուրդը՝ իր խոսքում նշելով. «Այսօր, խորհրդանշական այս վայրում՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանում, տեղի է ունենում 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Տեղը պատահական չի ընտրված։ Անվանի գրողը 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը։ Դառնալով քոլեջի շրջանավարտ, դուք արժանացաք Գորիսի պետական քոլեջի շրջանավարտի կոչմանը, կոչում, որին արժանացել է նաև Սերո Խանզադյանը»:

 

2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներին ավարտական փաստաթղթերը հանձնեց քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը:

Ուսանողներին շնորհակալական խոսքով ներկայացավ նաև քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը՝ հեռավար ուսուցման ընթացքում պատրաստակամություն և ներգրավվածություն ցուցաբերելու համար, հավելելով, որ իրենց մասնակցությամբ կրթական ոլորտի մեջ կարևոր և մեծ ներդրում են ունեցել՝ ուսումնական դժվարին շրջանը հաղթահարելու գործում։

 

2020-ը տարբերվեց նաև «Վերջին զանգ» միջոցառման կազմակերպման և անցկացման առումով: 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտները տեսաբացիկներ էին ձայնագրել` իրենց ողջույնի ու շնորհակալական խոսքն ուղղելով Գորիսի պետական քոլեջի դասախոսական և ուսանողական կոլեկտիվներին, որը ներկայացնում ենք ստորև.

Հավելենք նաև, որ 2019-2020 ուսումնական տարում Գորիսի պետական քոլեջը միջին մասնագիտական կրթական ծրագրով, չորս մասնագիտություններով թողարկել է 18 շրջանավարտ՝ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ՝ 3, «Քույրական գործ» մասնագիտությամբ՝ 7, «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ՝ 2, «Դեղագործություն» մասնագիտությամբ՝ 6: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, չորս մասնագիտություններով քոլեջը թողարկել է 30 շրջանավարտ՝ «Համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ՝ 8, «Խոհարարական գործ» մասնագիտությամբ՝ 11, «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությամբ (որակավորումը՝ մատնահարդար)՝ 5, «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտությամբ՝ 6:

 

 

 

 

 

 
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (06.06.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 854 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հերթական այց՝ Գորիսի 2-րդ, Յուրի Բախշյանի անվան 3-րդ, 5-րդ և Սերո Խանզադյանի անվան 6-րդ դպրոցներ
Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հերթական այց՝ Գորիսի 2-րդ, Յուրի Բախշյանի անվան 3-րդ, 5-րդ և Սերո Խանզադյանի անվան 6-րդ դպրոցներ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը այցելել են Գորիսի պետական քոլեջ
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը այցելել են Գորիսի պետական քոլեջ

ՄԿՈՒԶԱԿի վերապատրաստման դասընթացներ Գորիսի պետական քոլեջում (նկարներ)
ՄԿՈՒԶԱԿի վերապատրաստման դասընթացներ Գորիսի պետական քոլեջում (նկարներ)

Ընդօրինակման արժանի քաղաքացին ու կազմակերպիչը. մեր նամականուց
Ընդօրինակման արժանի քաղաքացին ու կազմակերպիչը. մեր նամականուց

Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով
Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով