13.07.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ապրիլի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է (տեսանյութ)

Ապրիլի 27-ին, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է:

Գորիսի պետական քոլեջի հայոց լեզվի դասախոս Անուշ Փարսյանի նախաձեռնությամբ, «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի, «Քույրական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի և «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կազմակերպել էին փոքրիկ առցանց բաց դաս-միջոցառում, որի ժամանակ ներկայացրին հայ մեծանուն բանաստեղծի կենսագրությունը, ստեղծագործությունները:

Հովհաննես Շիրազը ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի, Հայաստան)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն” (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։

Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը 

Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին։
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից, յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ …մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ։ »

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (30.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 457 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում

Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին․ ԳՊՔ-ի ուսանողուհի Նանե Վանեսյանը Գորիսի թիմի մարզուհիներից է
Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին․ ԳՊՔ-ի ուսանողուհի Նանե Վանեսյանը Գորիսի թիմի մարզուհիներից է

Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին
Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին

ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի  ձևավորումը և նախագահի  ընտրությունները
ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի ձևավորումը և նախագահի ընտրությունները

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետ (դասախոս)
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետ (դասախոս)

Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում
Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում