24.09.2020թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Այսօր Գուսան Աշոտի ծննդյան օրն է (տեսանյութ)

Աշոտ Հայրապետի Դադալյանը (Գուսան Աշոտ) ծնվել է Գորիս քաղաքում: Եղել է գառնարած:

Վաղ հասակում Աշոտ Դադալյանը զրկվել է մորից: 1921թ. տեղափոխվել է Բաքու` ավագ եղբոր մոտ: Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով: Սովորել է Բաքվի Բաներիտ դպրոցում: 1928թ. վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ («Աշուղ եմ», «Վառող սեր» և այլն): 1948թ. բնակություն է հաստատել Երևանում: Իր ղեկավարած անսամբլի հետ համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Եղել է ժամանակի հայկական գուսանական արվեստի ականավոր ներկայացուցիչներից: 

Այսօր, Գորիսի պետական քոլեջի հայոց լեզվի դասախոս Անուշ Փարսյանի նախաձեռնությամբ, «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներն ու «Քույրական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կազմակերպել էին փոքրիկ առցանց միջոցառում, որի ժամանակ ներկայացրին Գուսանի կենսագրությունը, ստեղծագործությունները:

Սրտահույզ երգերի վարպետը շարունակում է մնալ հպարտության ու ոգեշնչման աղբյուր արժանապատիվ գորիսեցիների համար, թեեւ, ինչպես նշվեց, նրա մահվանից անցել է երեք տասնամյակ:

Ուրախալի է նկատել, որ Գուսան Աշոտի ստեղծագործությունները շարունակում են մնայուն տեղ զբաղեցնել հայկական երգեր կատարող համույթների խաղացանկում՝ ե՛ւ Հայաստանում ու Արցախում, ե՛ւ Սփյուռքի բոլոր գաղթօջախներում:

Միանգամայն ճիշտ է ասված՝ Գուսան կամ Աշուղ Աշոտը հայ իրականության այն արվեստագետներից է, ով իր երգերով անմահացրել է հայ ժողովրդին եւ ինքն էլ անմահացել ժողովրդի հետ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (25.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 753 | ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/1
Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

Սուրեն Խաչատրյան. Խոսք Գորիսի պետական քոլեջի մասին
Սուրեն Խաչատրյան. Խոսք Գորիսի պետական քոլեջի մասին

Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից
Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից

Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում
Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում

ԳՊՔ-ի «Քանդակագործություն և գեղանկարչություն»  մասնագիտության 2-րդ կուրսի  ուսանողների  առաջին քայլերը արվեստի գործեր կերտելու ճանապարհին
ԳՊՔ-ի «Քանդակագործություն և գեղանկարչություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների առաջին քայլերը արվեստի գործեր կերտելու ճանապարհին

Գորիսի պետական քոլեջի դասախոսների և ուսանողների ընկերական հանդիպումը վոլեյբոլ  և  բասկետբոլ մարզաձևերում
Գորիսի պետական քոլեջի դասախոսների և ուսանողների ընկերական հանդիպումը վոլեյբոլ և բասկետբոլ մարզաձևերում