24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Ինչպես փնտրել և գտնել աշխատանք» թեմայով սեմինար-պարապմունք քոլեջում

Դեկտեմբերի 6-ին Գորիսի պետական քոլեջում Շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժնի մասնագետ Մարինե Մաթևոսյանի և «Հաղորդակցություն» մոդուլի դասախոս Անուշ Փարսյանի կողմից կազմակերպվել էր սեմինար-պարապմունք՝ «Ինչպես փնտրել և գտնել աշխատանք» թեմայով:

Ուսանողները մեծ պատրաստակամությամբ և ոգևորությամբ մասնակցեցին սեմինար-պարապմունքին, կատարեցին տրված առաջադրանքները, հարց ու պատասխանի և դերային խաղի տեսքով իրականացրին հարցազրույց՝ գործատուի և աշխատանքի ընդունվել ցանկացող դիմորդի միջև։ Բանավեճի միջոցով քննարկվեցին նաև գործատուների կողմից աշխատանքի ընդունվելու համար ներկայացված պահանջները, մասնավորապես՝ աշխատանքային փորձի առկայության պարտադիր լինելու հանգամանքը։ Բանավեճի ընթացքում ուսանողները մեջբերեցին Ջոն Ռեկֆելերի խոսքերը. «Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպես ապրանք է, ինչպիսիք են շաքարը և սուրճը: Ես պատրաստ եմ այդ ունակության համար վճարել ավելի քան յուրաքամչյուր այլ բանի համար»:

Սեմինար-պարապմունքի ընթացքում անդրադարձ կարատարվեց նաև ՀՀ Սահմանադրության հոդված 57-ին, որում խոսվում է աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքների մասին։

Ուսանողների կողմից ներկայացվեց նաև աշխատանքի որոնման ժամանակակից միջոցներն ու տեխնոլոգիաները. ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին, ինչպե՞ս  ներկայանալ հարցազրույցին, հարցազրույցի հիմնական բաղադրիչները, ինչպե՞ս կազմել ռեզյումե (CV)։ Այս մասին ուսանողները պատկերացում են կազմել «Հաղորդակցություն» մոդուլի դասավանդման ընթացքում։ Նշենք, որ այս հարցերին անդրադարձ կկատարվի նաև «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» մոդուլի ուսուցման ընթացքում։

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (12.12.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 352 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից
Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից

Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում
Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում

Գորիսի պետական քոլեջի դասախոսները, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, այցելեցին Հարթաշենի, Քարաշենի, Խնձորեսկի, Շինուհայրի և Խոտի դպրոցներ
Գորիսի պետական քոլեջի դասախոսները, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, այցելեցին Հարթաշենի, Քարաշենի, Խնձորեսկի, Շինուհայրի և Խոտի դպրոցներ

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին ժենգյալով հաց
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին ժենգյալով հաց

Սարոյանը Գորիսի պետական քոլեջում
Սարոյանը Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջում շարունակվում են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում շարունակվում են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները