24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գորիսի պետական քոլեջի ուսանողները մասնակցեցին բնապահպանական խաղ-մրցույթին

Դեկտեմբերի 5-ին Գորիսի պետական քոլեջի ուսանողները մասնակցեցին «People in need»՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող բնապահպանական խաղ-մրցույթին։ Ուսանողները մտովի տեղափոխվեցին 2119 թվական, երբ երկիր մոլորակն ամբողջովին ախտոտված է, իսկ նրանք՝ ողջ մնացած միակ մարդիկ։ Սակայն նույնպես ողջ է մնացել մի վաճառական, ով գիտի այն պորտալի տեղը, որով իրենք կարող էին հասնել այլ մաքուր մոլորակ։ Հասնելով վաճառականի խրճիթ՝ տեսնում են, որ նա այնտեղ չէ, սակայն սենյակում կան առաջադրանքներ, որոնք կատարելուց հետո նրանք կարող էին գտնել պորտալի տեղը ցույց տվող հուշումները։ Սենյակում դրված էին տուփեր, որոնց մեջ գտնվում էին հուշումները, սակայն դրանք փակված էին կողպեքնով։ Կողպեքների բանալիները կարող էին գտնել միայն առաջադրանքները կատարելուց հետո։

  

Ուսանողները հաջողությամբ կատարեցին բոլոր առաջադրանքները և գտան պորտալի տեղը ցույց տվող բոլոր հուշումները։ Ի վերջո այդ պորտալը ոչ այլ ինչ էր, քան ինքը՝ ժամանակը, որի օգնությամբ պետք է վերականգնել հավասարակշռությունը՝ մոլորակի համար վնասակար և օգտակար երևույթների միջև։

Խաղի նպատակը հետևյալն էր՝ մոտիվացնել երիտասարդներին երկիր մոլորակի մաքրությանը սպառնացող խնդիրներին և ընդգրկել նրանց այն կազմակերպություններում, որոնք զբաղվում են մեր մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմամբ։

  

  

  

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (12.12.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 303 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը: Միջոցառում՝ նվիրված սիրո տոնին
Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը: Միջոցառում՝ նվիրված սիրո տոնին

Բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով
Բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Գորիսի պետական քոլեջի դասախոսները և ուսանողները այցելեցին  տարածաշրջանի հրաձգարան
Գորիսի պետական քոլեջի դասախոսները և ուսանողները այցելեցին  տարածաշրջանի հրաձգարան

Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 8-ից
Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 8-ից