24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Մարդ պիտի որևէ տեղ ծնվի՝ գյուղում, քաղաքում, նավում, ճանապարհին, նման այլ տեղերում: Օրինակ՝ ես ծնվել եմ քարանձավում, մի հատ փռշտաս՝ քերծերը հազար ձայն կհանեն: Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան:

Այսօր հայ արձակագիր, Գորիսի հող ու ջրից ծնված գրող՝ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է:  Գորիսի պետական քոլեջում է (նախկինում՝ Գորիսի մանկավարժական տեխնիկում) սովորել և ավարտել հայ ժողովրդի պատմության հերոսական էջերի միջով անցած խոշորագույն գրողը, ուստի քոլեջն այսօր ևս անմասն չմնաց օրվա նշանակալից և ուշագրավ իրադարձությունից:

  

Օրը սկսվեց քոլեջի բազմադարյա պատմություն ունեցող տարեգրության սրահից, որտեղ գրականության դասախոս՝ Աննա Ալեքսանյանը ուսանողների ուշադրությանը ներկայացրեց գրողի ուսումնառութան տարիներից պահպանված լուսանկարները և որոշակի հուշեր, պատմեց գրողի կյանքը, ստեղծագործությունների ընդհանուր բնութագրերը, գրողի կյանքից մնացած և մեզ հասած մի քանի արկածային պատմություններ, ինչը և մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների մոտ: Այնուհետև, դասախոսի ուղեկցությամբ, նրանք այցելեցին Սերո Խանզադյանի տուն- թանգարան, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան գրողին նվիրված միջոցառմանը:

  

  

  



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (03.12.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 850 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Առուշ Առուշանյանի ֆինանսական օժանդակությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում Գորիսի պետական քոլեջում
Առուշ Առուշանյանի ֆինանսական օժանդակությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում Գորիսի պետական քոլեջում

ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա  «Վերջին զանգ» միջոցառումը
ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա «Վերջին զանգ» միջոցառումը

«Շնորհավոր տոնդ, մա՛յր»,  խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին.
«Շնորհավոր տոնդ, մա՛յր», խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին.

Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները
Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները

Խոհանոցային տեխնիկայի ճիշտ և անվտանգ օգտագործումը. սանիտարիայի և հիգիենայի կանոնների պահպանումը
Խոհանոցային տեխնիկայի ճիշտ և անվտանգ օգտագործումը. սանիտարիայի և հիգիենայի կանոնների պահպանումը

Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2019-2020 ուստարվա ընդունելության
Գորիսի պետական քոլեջը նախապատրաստվում է 2019-2020 ուստարվա ընդունելության