08.12.2019թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գորիսի պետական քոլեջի բժշկական մասնագիտությունների ուսանողները մեկօրյա այցով Ստեփանակերտի բժշկական քոլեջում էին

Նոյեմբերի 12-ին, Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, բժշկական և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ Լիաննա Գևորգյանը, բժշկական մասնագիտությունների կուրսղեկ Աննա Ամարյանը և «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» ու «Դեղագործություն» մասնագիտությունների ուսանողները, այցելեցին Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ, ինչով երկու քոլեջների միջև համագործակցության հիմք դրվեց:

  

ՍՊԲՔ-ում ԳՊՔ-ի դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին «Մանկաբարձական գործ», «Քույրական գործ» և «Ռազմաբժշկություն» մասնագիտությունների դասապրոցեսին:

Արցախի Հանրապետության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում Արցախի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Սարգսյանը ուսանողների հետ անցկացրեց բաց դաս-քննարկում` «Նախածննդյան, ծննդյան և հետծննդյան շրջան» թեմայով:

  

  

  

Այցը շարունակվեց ՍՊԲՔ-ում, որտեղ ԳՊՔ դասախոսներն ու ուսանողները ՍՊԲՔ-ի ուսանողների, տնօրեն` Նորա Թամրազյանի, փոխտնօրեն` Վալենտինա Հարությունյանի հետ մասնակցեցին «Քույրական գործ» մասնագիտության «Քույրական գործի հիմունքներ» առարկայի «Պառկելախոցեր» թեմայով դասընթացին, որը վարում էր դասախոս Վարդիկ Հարությունյանը:

  

  

  

Հաջորդ` «Պտղի աճը և զարգացումը» թեմայով դասընթացը վարում էր դասախոս, մանկաբարձ-գինեկոլոգ Ջուլիետա Գալստյանը: Դասապրոցեսի ընթացքում երկու քոլեջների ուսանողներն էլ ցուցաբերեցին բարձր ակտիվություն:

  

  

«Աղետների բժշկություն» առարկայի դասախոս Տիգրան Լազարյանը «Առաջին օգնություն» թեմայով դասընթացն անցկացրեց «Ռազմաբժշկություն» մասնագիտության ուսանողների հետ՝ համակցելով տեսականը գործնականի հետ: Ֆանտոմների (մանեկենների) վրա ցուցադրվեցին արհեստական շնչառության եղանակները, մեթոդները, առաջին օգնությունը` բնական աղետների ժամանակ:

  

  

  

Այցելության ընթացքում ԳՊՔ դասախոսներն ու ուսանողները շրջայց կատարեցին Ստեփանակերտի քոլեջում, ծանոթացան շենքային պայմաններին, ֆանտոմներով, մուլյաժներով, պաստառներով և անհրաժեշտ գրականությամբ կահավորոված լսարաններին:

ԳՊՔ աշխատակիցներին և ուսանողներին ողջունեց և երկու քոլեջների միջև հիմնադրվող համագործակցության առաջին քայլերը կարևորեց ՍՊԲՔ-ի տնօրեն Նորա Թամրազյանը: Նա նշեց, որ նման փոխայցերը, դասավանդման նոր մոտեցումներին ու մեթոդներին ծանոթանալը, մասնագիտական որակավորման ընթացքի, ուսումնական գործընթացի համեմատական վերլուծություն կատարելը շատ կարևոր են մասնագիտության մեջ կայանալու համար, ինչպես նաև նման հանդիպումները հրաշալի հարթակ են ուսանողական նոր համագործակցությունների ձևավորման, ընկերների ձեռքբերման համար: Սա երկու քոլեջների միջև առաջին փորձն է, ինչը պետք է զարգացնել, դարձնել շարունակական:

Ընդունելությունն իսկապես ջերմ էր, իսկ նոր համագործակցությունը՝ հաջողված:

Շուտով նախատեսվում է նաև Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի դասախոսական և ուսանողական կոլեկտիվների այցը Գորիսի պետական քոլեջ:

Նշեք նաև, որ Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ Գորիսի պետական քոլեջի դասախոսների և ուսանողների այցին աջակցել է Գորիսի համայնքապետարանը՝ տրամադրելով տրանսպորտային միջոց, ինչի համար քոլեջի դասախոսական և ուսանողական կոլեկտիվներն իրենց շնորհակալությունն են հայտնում:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (23.11.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1940 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Տնօրեն Կարեն Լազարյանի ելույթը Սյունիքի մարզի կրթության աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում
Տնօրեն Կարեն Լազարյանի ելույթը Սյունիքի մարզի կրթության աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունում

Քոլեջի ուսանողները հերոս զինվորի կողքին են
Քոլեջի ուսանողները հերոս զինվորի կողքին են

Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)

Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն

«Շնորհավոր տոնդ, մա՛յր»,  խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին.
«Շնորհավոր տոնդ, մա՛յր», խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին.

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ