ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
Նոյեմբերի 18-ին Գորիսի պետական քոլեջում տեղի է ունեցել բաց դաս-միջոցառում՝ «Մեր բնօրրանը» թեմայով, որին մասնակցել էին «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Քույրական գործ» մասնագիտությունների 1-ին կուրսի ուսանողները։ Դասի ընթացքում նրանք պատմեցին Հայաստանի լեռների, գետերի, բնական պաշարների և Սևանա լճի մասին։ Հնչեցին բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը, բեմադրեցին հայկական ազգային պար՝ քոչարի։
Դասի երկրորդ մասում ուսանողները քննարկեցին երկու կարևոր հարց՝ ինչո՞ւ են մարդիկ լքում Հայաստանը և ինչո՞ւ պետք է մնալ և ապրել սեփական երկրում։ Քննարկմանը մասնակցեցին նաև քոլեջի տնօրեն՝ Կարեն Լազարյանը, ուսումնական գծով փոխտնօրեն՝ Սերգեյ Ավանեսյանը և բաց դաս-միջոցառմանը հրավիրված դասախոսները։ Հնչեցին տարբեր կարծիքներ և առաջարկներ։ Արդյունքում՝ ներկաները համակարծիք էին, որ պետք է ապրել սեփական երկրում և յուրաքանչյուրն իրենց սեփական լուման ներդնեն երկրի զարգացմանը։ Բաց դաս-միջոցառումը կազմակերպել էր պատմության դասախոս՝ Հեղինե Առաքելյանը։
ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com | |
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 369 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0 |