08.12.2019թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Փոփոխությունների թատրոնը՝ Գորիսի պետական քոլեջում

Նոյեմբերի 12-ին, «Փոփոխությունների թատրոն»-ը «Ժողով՝ Ագռավաձորի գյուղապետարանում» ինտերակտիվ ներկայացմամբ հանդես եկավ Գորիսի պետական քոլեջում, որին մեծ ոգևորությամբ մասնակցում էին քոլեջի ուսանողական և դասախոսական կոլեկտիվները:

  

Ներկայացումը ագռավաձորցի խրտվիլակ Նազիկի ու նրա անսպասելի որոշման մասին է: Նա հոգնելով իր անհեռանկար առօրյայից՝ որոշել է մարդ դառնալ։ Նա ցանկանում է գնալ քաղաք, կրթություն ստանալ, գումար հավաքել ու վերադառնալով գյուղ՝ բացել գյուղի առաջին ֆերման։ Նա վստահ է, որ այդպիսով կապահովի իր ընտանիքի ու իր սիրելի Ագռավաձորի բարեկեցությունը։ Նազիկի այս անսպասելի որոշմանը, սակայն, դեմ է նրա ամուսինը՝ խրտվիլակ Սեթոն և գործատու հողագործ Սմբոն։ Նրանք գտնում են, որ Նազիկի այս քայլն իրենց գյուղին հարիր չէ և այն հնարավորություն կտա գյուղի ագռավներին ուտել ողջ բերքը։ Այս տեսակետը չի կիսում Նազիկի մայրը։ Նա քաջալերում է Նազիկին հետևել իր երազանքին, իսկ ներկաներին հիշեցնում է այն բոլոր կենցաղային հոգսերը, որոնք միայն Նազիկի ուսերին են։ Այս խճճված պատմությունից շփոթված՝ Ագռավաձորի գյուղապետը դիմում է իր համագյուղացիներին (ներկայացման հանդիսականներին)՝ հաստատե՞լ Նազիկի հրաժարականի դիմումը, թե՞ ոչ․․․

  

  

  

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (19.11.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 199 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Տեխնիկ-ծրագրավորողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ Մոբայլ»-ում և «ՕգմենթԱր»-ում
Տեխնիկ-ծրագրավորողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ Մոբայլ»-ում և «ՕգմենթԱր»-ում

Վերջին զանգի քաղցրահնչյուն ղողանջները Գորիսի պետական քոլեջում
Վերջին զանգի քաղցրահնչյուն ղողանջները Գորիսի պետական քոլեջում

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ  1988Թ–Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ 1988Թ–Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Քոլեջի ուսանողները հերոս զինվորի կողքին են
Քոլեջի ուսանողները հերոս զինվորի կողքին են

Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)

Միջոցառում` նվիրված Քառօրյա պատերազմի հերոսներին (տեսանյութ)
Միջոցառում` նվիրված Քառօրյա պատերազմի հերոսներին (տեսանյութ)