01.06.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս…» Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառում քոլեջում (լուսանկարներ)

 

 Համո Սահյան-100
   «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս…»
  Հայ մեծ քնարերգու Համո Սահյանի 100-ամյակի առթիվ հայտարարված սահյանական տարին դեռ շարունակվում է: Սյունյաց հողում բանաստեղծի ջերմ երկրպագուները շարունակում են ամենուր հնչեցնել նրա բանաստեղծությունները՝ կազմակերպված գրական միջոցառումների, սահյանական տոների ժամանակ:
   Օրերս Գորիսի պետական քոլեջում անց կացվեց Համո Սահյանին նվիրված «Ինձ կհիշեն ամեն անգամ օրը բացվելիս…» գրական-երաժշտական միջոցառումը, որը կազմակերպել էր քոլեջի հայ գրականության դասախոս Աննա Ալեքսանյանը:
   Միջոցառմանը մասնակցում էին հաստատության դասախոսական և ուսանողական կազմը:
  Բանաստեղծի անզուգական պոեզիայի և նրա անմահ հիշատակին նվիրված ջերմ խոսք ասաց նաև քոլեջի դասախոս Էլյանորա Հարությունյանը:

   Միջոցառումը վարում էին քոլեջի ուսանողներ Անի Ստեփանյանը և Հայկ Զադայանը:
 Ուսանողների կատարմամբ հնչեցին բանաստեղծի «Նաիրյան դալար բարդի», «Մայրս» բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը:
   Սահյանի խոսքերով գրված «Արագիլները» երգի հնչյունների տակ ուսանողներ Անժելիկան և Անժելան ներկայացրին պարային գեղեցիկ կատարում:
 Քոլեջի տարբեր բաժինների ուսանողներ ասմունքեցին Համո Սահյանի շատ ու շատ բանաստեղծություններ՝ հայրենասիրական, բնության ու սիրո թեմաներով:
   Սահյանական տարվան նվիրված գրական-երաժշտական միջոցառումը, բնույթով լինելով ուսուցողական և ճանաչողական, նրա ընթերցող-երկրպագուների կողմից մի յուրովի հարգանքի և սիրո տուրք էր մեծ բանաստեղծի անմահ հիշատակին:
   Դասախոս Աննա Ալեքսանյանի կողմից կազմակերպվող նմանաբնույթ գրական միջոցառումները, որ վաղուց բարի ավանդույթ են դարձել քոլեջում, ամեն անգամ ուսանողությանը, մասնակիցներին պարգևում են գեղեցիկ ու անկրկնելի պահեր՝ նրանց տոգորելով հայ պոեզիայի ու գրականության հանդեպ սիրով, առ նրա մեծեր՝ հուշի ու հիշատակի երախտիքով:
  Բանաստեղծին նվիրված այս միջոցառումը մեկ անգամ ևս հավաստեց, որ Սահյանը մնում է ամենահողածին, հողոտ ու հողեղեն բանաստեղծը, ով մարդու մեջ տեսավ բնությունը և բնության մեջ էլ անմահացրեց մարդուն:

Հեղինակ՝ Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարները՝ Սերգեյ Ավանեսյանի

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://syuniacyerkir.am/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (18.12.2014)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1008 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում
Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում

ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ուսուցչի օրվա առթիվ. Արժանի սերունդ կրթելու եւ դաստիարակելու համար
Ուսուցչի օրվա առթիվ. Արժանի սերունդ կրթելու եւ դաստիարակելու համար

Գորիսի պետական քոլեջում  սկսվեցին  անգլերեն լեզվի անվճար դասընթացները
Գորիսի պետական քոլեջում սկսվեցին անգլերեն լեզվի անվճար դասընթացները

Ուղերձ Գորիսի պետական քոլեջի դասախոսներին
Ուղերձ Գորիսի պետական քոլեջի դասախոսներին

Կինոդիտում՝ Քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին
Կինոդիտում՝ Քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին