22.11.2019թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)

Դեկտեմբերի 17-ին Վաղարշ Վաղարշյանի անվան պետկան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգը:

2014 թ. ընթացքում մշակույթի տան նախաձեռնությամբ կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում համերգներ Սյունքի մարզում, զորմասերում, Քաշաթաղի շրջանում: Գ. Աշոտի մշակույթի տան կազմում են երկրագիտական թանգարանը, քաղաքային պատկերասրահը, գրադարանները, որոնք ևս տարբեր նախաձեռնություններ են իրականացրել:              

Ժողովրդական երաժշտական գործիքների համույթը գործել է  դեռևս Խորհրդային տարիներին, սակայն Արցախյան պատերազմի տարիներին այն ցրվել ու որոշ ժամանակով  դադարեցրել է իր գործունեությունը:  2001թ. կրկին սկսել է իր գործունեությունը, համալրվել նոր անդամներով, աստիճանաբար ընդլայնել համերգային  ծրագրերը՝ հանդես գալով Հայաստանի տարբեր բնակավայրերում: Գորիսի զորամասերում ծառայող շնորհալի զինվորները  ևս բազմիցս մասնակցել են  Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին:

Համերգի ընթացքում  Գուսան Աշոտի անվան ժողովրդական գործիքների համույթի կատարմամբ հնչեցին ժողովրդական և գուսանական երգեր: Պարային կատարումներով հանդես եկան Վահե Մելքումյանի դպրոցի և Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոնի   պարուսույց Լուսինե Գրիգորյանի սաները:

Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանող Մերի Նուրիջանյանը նույնպես մասնակցել է Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կազմակերպված Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեկան հաշվետու համերգին և կատարել է Աշուղ Նազենու «Կարմիր վարդի ալն եմ սիրում» երգը:

Տեսանյութը՝ Նելլի Բալասանյանի համադասարանցիների էջից:

Լուսանկարները՝ Մերի Նուրիջանյանի ֆեյսբուքյան էջից:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://gorispress.am/?p=3088
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (18.12.2014)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 913 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջը շարունակում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը
Գորիսի պետական քոլեջը շարունակում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

ՔՈԼԵՋԻ «ՀՏ ԵՒ ԱՀԾԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԻՆ  ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԻ  ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԿԱՎՐ
ՔՈԼԵՋԻ «ՀՏ ԵՒ ԱՀԾԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԿԱՎՐ

Կրթության տեսչական մարմնի հանդիպումը Կապանում՝ ՄՄՈւՀ-երի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
Կրթության տեսչական մարմնի հանդիպումը Կապանում՝ ՄՄՈւՀ-երի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Կարեն Լազարյանը երկրորդ անգամ ընտրվեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն
Կարեն Լազարյանը երկրորդ անգամ ընտրվեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Սյունիքում նշվեց Ուսանողների միջազգային տոնը (լուսանկարներ)
Սյունիքում նշվեց Ուսանողների միջազգային տոնը (լուսանկարներ)

Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները
Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները