19.11.2019թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գորիսի մամուլի ակումբում էին Գորիսի պետական քոլեջի ուսանողները

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։

Այս միջոցառումների շրջանակում այսօր՝ նոյեմբերի 9-ին, Գորիսի պետական քոլեջի նախնական մասնագիտական մասնագիտությունների գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանի նախաձեռնությամբ Գորիսի մամուլի ակումբում էին ԳՊՔ-ի ուսանողները:

Գորիսի մամուլի ակումբի աշխատակից, Սյունիք Ինֆոտան ծրագրի աշխատանքների համակարգող Շուշան Օհանյանը խոսեց մեդիագրագիտության անհրաժեշտության, կարևորության, մեդիայի զարգացման մարտահրավերների, մարզային մեդիայի աշխատանքի, լրագրողական էթիկային և այլ թեմաների մասին:

Փոքրիկ խաղ-վարժության միջոցով փորձեցինք առանձնացնել թղթիկների վրա գրված մեդիայի, քննադատական մտածողության մասին ճիշտ և սխալ պնդումները՝ մեկնաբանելով դրանք:



ԱՂԲՅՈՒՐԸ: https://www.facebook.com/syunikinfotun/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (09.11.2018)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 579 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Քոլեջի դասախոսների այցը Գորիս համայնքի Քարահունջ, Վերիշեն և Ակներ բնակավայրերի դպրոցներ
Քոլեջի դասախոսների այցը Գորիս համայնքի Քարահունջ, Վերիշեն և Ակներ բնակավայրերի դպրոցներ

Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ » մասնագիտությունների ուսանողերի պրակտիկան Գորիսի բժշկական կենտրոնում
Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ » մասնագիտությունների ուսանողերի պրակտիկան Գորիսի բժշկական կենտրոնում

Գորիսի պետական քոլեջում 2013-2014 ուստարում կգործեն 2 նոր մասնագիտություններ (նկարներ)
Գորիսի պետական քոլեջում 2013-2014 ուստարում կգործեն 2 նոր մասնագիտություններ (նկարներ)

ՄԿՈՒԶԱԿ-ը Գորիսի պետական քոլեջին ուսումնական ձեռնարկներ է տրամադրել
ՄԿՈՒԶԱԿ-ը Գորիսի պետական քոլեջին ուսումնական ձեռնարկներ է տրամադրել

«Համակարգիչների շահագործում». ամենապահանջված մասնագիտություններից մեկը
«Համակարգիչների շահագործում». ամենապահանջված մասնագիտություններից մեկը

Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում
Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում