19.11.2019թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Լռության ճիչը» խորագրով միջոցառում Գորիսի պետական քոլեջում

1915թ… այս տարեթիվը հավերժ դաջվել է հայ ժողովրդի հիշողության մեջ, բայց որպես դաս, որպես սթափեցնող մի զգացում, որ հայ ժողովուրդը թեև մոխրանում, սակայն նաև հառնում է, որպես փյունիկ. 1.5 միլիոն հայի արթուն հոգին այսօր միաբռունցք ու միակամ է դարձրել աշխարհասփյուռ հայությանը` իր պահանջատիրական պայքարը մղելու և աշխարհին ապացուցելու, որ հայ ազգը ապրել է, ապրում է և պիտի ապրի: Այս գաղափարն էր ընկած նաև ապրիլի 26-ին  Գորիսի պետական քոլեջում կազմակերպված «Լռության ճիչը» խորագրով միջոցառման բովանդակության հենքում: Ոգեկոչման այս յուրօրինակ արարողությունը կոչ էր ու հորդոր ներկաներին, որ պահանջատիրական պայքարը պետք է մղել նախ և առաջ մեր ազգային արժեքները գնահատելու, այն պատվախնդրորեն կրելով զարգանալու միջոցով: Միջոցառումը կազմակերպվել էր կրթօջախի կազմակերպիչ  Քրիստինա Ադամյանը:

Գորիսի պետական քոլեջի ուսանողները  ուշագրավ թատերախաղի, ասմունքի, երաժշտական ու պարային կատարումների համադրությամբ դահլիճում ներկաներին հաղորդակից դարձրեցին հայոց պատմական փորձությանը` վերահաստատելով այն իրողությունը, որ չնայած բոլոր դժվարություններին հայը կարողացավ ապրել, արարել ու ստեղծագործել. հայոց հավատքն այնքան ամուր էր և կանգուն, որ ազգի գոյատևման ու հարատևման գրավականը դարձավ և մեր ժողովրդի կյանքում կրկին բացվեցին խաղաղ ու ստեղծագործ արշալույսները: Զեկույցով հանդես եկան ԳՊՔ-ի դասախոսներ՝ Դ. Ջուլհակյանը և Հ. Բակունցը: Տոհմածառի միջոցով ներկայացվեց հայերիս՝ հնագույն քաղաքակրթություն ունենալու փաստը:

Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև Ապրիլյան Քառօրյա  պատերազմում զոհված մերօրյա հերոսների հիշատակին:  Ուսանողները լավատեսական ակորդով ամփոփեցին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումը` վառ պահելով այն միտքը, որ հայերը կան, պիտի լինեն ու դեռ շատանան: Կրթամշակութային ձևավորված ավանդույթներով ԳՊՔ-ը ապագա սերնդի մեջ սերմանում է այն կարևոր հայեցի արժեքները, որոնցով պիտի դիմագիծ ու նկարագիր ստանա մեր վաղվա Հայաստանը` ասելիքով զորեղ և հաղթական: 

Ավելի շատ լուսանկարներ կարող եք դիտել այստեղ



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (28.04.2017)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 806 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ » մասնագիտությունների ուսանողերի պրակտիկան Գորիսի բժշկական կենտրոնում
Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ » մասնագիտությունների ուսանողերի պրակտիկան Գորիսի բժշկական կենտրոնում

Ներքոլեջյան օլիմպիադա ռուսաց լեզու առարկայից
Ներքոլեջյան օլիմպիադա ռուսաց լեզու առարկայից

Հանրակրթական առարկաների և մասնագիտական մոդուլների մեթոդմիավորման 2-րդ կիսամյակի առաջին նիստը
Հանրակրթական առարկաների և մասնագիտական մոդուլների մեթոդմիավորման 2-րդ կիսամյակի առաջին նիստը

ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա  «Վերջին զանգ» միջոցառումը
ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա «Վերջին զանգ» միջոցառումը

Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

«Խոհարարական գործ» մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում
«Խոհարարական գործ» մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում