01.06.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Այսօր Գորիսի պետական քոլեջի անձնակազմը ևս հիշեց մեծ արձակագրի` Ակսել Բակունցի ծնունդը

Նա ապրում էր իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում այդ հեքիաթի գույներով: Այսօր Գորիսի պետական քոլեջի անձնակազմը ևս հիշեց մեծ արձակագրի ծնունդը:

1899թ. հունիսի 13-ին Գորիսում ծնվեց արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934-ից) Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան):Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի` Ակսելի դերը և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել:
Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910թ. ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918թթ. որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։
Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թ. ավարտելԽարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926-ին աշխատել Գորիսում, ապա Երևանում:
Աշխատել է նաև «Մաճկալ» թերթում, «Նոր ուղի» հանդեսում, այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։
Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից:
Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ:
Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում Ստալինի ցուցումով։



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Անի_Աթանեսյան (13.06.2016)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1361 | ՊԻՏԱԿՆԵՐ: Բակունց, Գորիս, քոլեջ | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
2017-2018 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում
2017-2018 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը
Գորիսի պետական քոլեջի մասնակցությունը «Հետախույզ»-ի օրվա նվիրված միջոցառմանը

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի մասնագետ (դասախոս)
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի մասնագետ (դասախոս)

Չբավարարվել ձեռք բերածով. ահա նշանաբանը, որով առաջնորդվում ենք
Չբավարարվել ձեռք բերածով. ահա նշանաբանը, որով առաջնորդվում ենք

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ և ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ  ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎՈԼԵՅԲՈԼ ՄԱՐԶԱՁևՈՒՄ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ և ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎՈԼԵՅԲՈԼ ՄԱՐԶԱՁևՈՒՄ

«Համակարգիչների շահագործում». ամենապահանջված մասնագիտություններից մեկը
«Համակարգիչների շահագործում». ամենապահանջված մասնագիտություններից մեկը