22.11.2019թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄՐՑՈՒՄՆԵՐ

Հաղթող է ճանաչվել Գորիսի պետական քոլեջի թիմը (լուսանկարներ)

Մայիսի 12-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված ինտելեկտուալ ազգային խաղ-մրցույթ՝ «Ինքնաճանաչումը` միասնականության գրավական» խորագրով: Խաղ-մրցույթին մասնակցում էր հինգ թիմ՝ Գորիսի պետական քոլեջի, Գորիսի պետական համալսարանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Գորիսի երիտասարդական միության, ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի անդամներից կազմված:

Մրցույթը ներառում էր հարցեր հայ ազգային հերոսների եւ հայ մարտիկների մասին, որոնց գործունեությունն ու սխրանքը մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի պաշտպանության եւ պետականության ամրապնդման համար, ինչպես նաեւ հայ ազգային երգ ու պարի, եկեղեցական տոների վերաբերյալ:

Խաղն ընթացավ չորս փուլով: 1-ին փուլում ներկայացվեին հայ ազգային հերոսների, հայտ-նի պետական եւ ռազմական գործիչների, 2-րդ փուլում՝ ազգային պարերի վերաբերյալ 5-ական հարցեր: Մասնավորապես ներկայացվեցին ազգային պարերից հատվածներ, որոնց անվանումները տրվեցին թիմերի կողմից: 3-րդ փուլում առաջադրվեց ազգային երգերից հատվածներ ներառող հինգ հարց, իսկ 4-րդ փուլում՝ հինգ հարց եկեղեցական տոների, մասնավորապես  նրանց նկարագրությանն առնչվող: 

Մրցույթն անցավ լարված մթնոլորտում, ակներեւ էին թիմերի պատրաստվածությունն ու գիտելիքների բարձր մակարդակը: Արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող ճանաչվեց Գորիսի պետական քոլեջի թիմը՝ հնչեցված 20 հարցից 18-ին տալով ճիշտ պատասխան:

Շնորհավորում ենք թիմին՝ փայլուն հաղթանակի համար, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնում քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին՝ թիմի նախապատրաստական աշխատանքներն ըստ պատշաճի համակարգելու եւ մեր հաղթանակը բարձր գնահատելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նվարդ Հարությունյանին եւ Հարություն Պողոսյանին՝ բազմաբովանդակ ազգային խաղ-մրցույթն իրականացնելու համար:

Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը հայ հերոսների եւ ազգային արժեհամակարգի վերաբերյալ, նրանց մեջ առավել մեծ հետաքրքրություն առաջացնել դեպի ազգայինը եւ ուրվագծել հայի հզոր կերպարի  տեսլականը: Վստահաբար կարելի է արձանագրել` խաղ-մրցույթը ծառայեց իր նպատակին:

Համոզված ենք` երիտասարդների ինքնաճանաչումը կբերի հայրենաճանաչության, եւ նրանք, պատմությունից դասեր քաղելով, կգիտակցեն հայի հավաքական ուժի անհրաժեշտությունը:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱՆԵՍՅԱՆ



ԱՂԲՅՈՒՐԸ: http://gorispetcollege.do.am/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄՐՑՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (14.05.2015)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1164 | ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/3
Քոլեջի դասախոսների այցը Գորիս համայնքի Քարահունջ, Վերիշեն և Ակներ բնակավայրերի դպրոցներ
Քոլեջի դասախոսների այցը Գորիս համայնքի Քարահունջ, Վերիշեն և Ակներ բնակավայրերի դպրոցներ

Սոցիալապես որքան արդար՝ այդքան զորավոր է հայրենիքը: Գ. Նժդեհ Անկախության տոնը Գորիսի պետական քոլեջում
Սոցիալապես որքան արդար՝ այդքան զորավոր է հայրենիքը: Գ. Նժդեհ Անկախության տոնը Գորիսի պետական քոլեջում

ԳՊՔ-ի  «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները  պատրաստել են  յուրօրինակ  ձեռքի աշխատանք
ԳՊՔ-ի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները պատրաստել են յուրօրինակ ձեռքի աշխատանք

Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

ԱՐՇԱՎ 2011թ.
ԱՐՇԱՎ 2011թ.

Գորիսի պետական քոլեջում շարունակվում են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում շարունակվում են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները