24.09.2019թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄՐՑՈՒՄՆԵՐ

ԳՊՔ-ում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

 

Դեկտեմբերի 5-ին ԳՊՔ-ի նիստերի դահլիճում անցկացվեց  «Հայոց միասնական պետականության մեկ դարը» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթը, վերջինս  նվիրված  էր Մայիսյան հերոսամարտերին և  Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Խաղ-մրցույթը  նախաձեռնել էր քոլեջի կազմակերպիչ Քրիստինա Ադամյանը, միջոցառումը վարեց պատմության դասախոս Հեղինե Առաքելյանը, իսկ ահա թիմերի պատասխանները գնահատեցին մեր անաչառ ժյուրիի անդամները՝ Դավիթ Ջուլհակյանը և Մերի Հակոբյանը: Մրցույթը անցկացվեց 3 փուլով. յուրաքանչյուր փուլում հնչեցին 10 հարց. խաղին մասնակցեցին 3 թիմ՝ «Մովսես Սիլիկյան», «Գարեգին Նժդեհ» և «Սարդարապատ»: Թիմերի ավագները հակիրճ մեկնաբանեցին թիմերի  խորագրերը:

Յուրաքանչյուր փուլի վերջում տրվում էր 5 րոպե ընդմիջում, որը էլ ավելի էին գեղեցկացնում իրենց կատարումներով  մեր ուսանողներ Շողեր Հայրապետյանը և Վահագն Սահիլյանը:

Միջոցառումն ավարտվեց Մովսես Սիլիկյան թիմի հաղթանակով՝ չնայած մյուս թիմեր էլ հետ չէին մնում իրենց գիտելիքների ակտիվությամբ: Բոլոր թիմերն իրենց մասնակցության համար պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ ահա Մովսես Սիլիկյան թիմը պարգևատրվեց հաղթական գավաթով: 

Միջոցառումն ամփոփեց քոլեջի փոխտնօրեն Անժելա Առաքելյանը:Վերջինս  շնորհավորեց բոլոր  թիմերին իրենց մասնակցության համար և կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:

Այդօրինակ միջոցառումները նպատակ ունեն  ընդգծելու հայի հզոր արժեհամակարգը և հավաքական ուժի տեսլականը:

 

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄՐՑՈՒՄՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Քրիստինա_Ադամյան (05.12.2018)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 875 | ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/1
Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)

Գեղեցիկ ավանդույթները շարունակվում է... Քայլարշավ 2013 (նկարներ)
Գեղեցիկ ավանդույթները շարունակվում է... Քայլարշավ 2013 (նկարներ)

Ուսանողության միջազգային օրը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
Ուսանողության միջազգային օրը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները
Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները

Կար ու ձև. «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները օր օրի էլ ավելի են կատարելագործում իրենց մասնագիտական հմտությունները
Կար ու ձև. «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները օր օրի էլ ավելի են կատարելագործում իրենց մասնագիտական հմտությունները

Տիգրան Գրիգորյանի ձոներգը նվիրված Գորիսի պետական քոլեջին
Տիգրան Գրիգորյանի ձոներգը նվիրված Գորիսի պետական քոլեջին