12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Հայացք՝ Գորիսի պետական քոլեջի նախընթաց զարգացմանը

Վերջին տարիներին կատարված աշխատանքները հնարավորություն տվեցին լուծել կրթօջախի առջեւ ծառացած խնդիրների մի մասը, ապահովեցին քոլեջի գործունեության կայուն ընթացք եւ նախադրյալներ ստեղծեցին հետագա զարգացման համար:

Բարելավվեց մասնագիտական կրթության որակը, հզորացան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունները:

Ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակներում կատարվեցին հետեւյալ աշխատանքները.

ա) Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ) կողմից մշակվել եւ ներդրվել են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների չափորոշիչներ: Ուսուցանվող բոլոր մասնագիտություների համար մշակվել եւ ներդրվել են նոր ուսումնական պլաններ: Դասավանդվող առարկաներից 104-ի համար մշակվել եւ ներդրվել են մոդուլային ուսումնական ծրագրեր: Ընդհանուր առմամբ մշակվել ու ներդրվել են ավելի քան 280 առարկայական եւ մոդուլային ծրագրեր:

բ) անձնակազմի եւ հատկապես մանկավարժական կադրերի վերապատրաստում. ԿԳՄՍ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի եւ ՄԿՈւԶԱԿ-ի կողմից կազմակերպվել է վերապատրաստման 13 դասընթաց: Բավականին արդյունավետ կազմակերպված այդ դասընթացներին պարբերաբար եւ պարտադիր կարգով մասնակցել են ե՛ւ տնօրենն ու փոխտնօրենները, ե՛ւ դասախոսներն ու վարպետները,

գ) ուսումնամեթոդական նյութերի արդիականացում,

դ) նյութատեխնիկական բազայի հարստացում եւ վերազինում:

Անցած ժամանակաշրջանում կանոնավոր կերպով կազմակերպվել են դիմորդների ընդունելությունները՝

  • 2009թ.—109 հոգի, որից՝ 109-ը՝ մ/մասն.,
  • 2010թ.—109 հոգի, որից՝ 109-ը՝ մ/մասն.,
  • 2011թ.—71 հոգի, որից՝ 71-ը՝ մ/մասն.,
  • 2012թ.—121 հոգի, որից՝ 76-ը՝ մ/մասն., 45-ը՝ արհեստագործական,
  • 2013թ.—135 հոգի, որից՝ 75-ը՝ մ/մասն., 60-ը՝ արհեստագործական,
  • 2014թ.—146 հոգի, որից՝ 84-ը՝ մ/մասն., 62-ը՝ արհեստագործական,
  • 2015թ.—128 հոգի, որից՝ 47-ը՝ մ/մասն., 81-ը՝ արհեստագործական:
  • 2016թ.—130 հոգի, որից՝ 38-ը՝ մ/մասն., 92-ը՝ արհեստագործական:
  • 2017թ.—110  հոգի, որից՝ 56-ը՝ մ/մասն., 54-ը՝ արհեստագործական:
  • 2018 թ.—109  հոգի, որից՝ 48-ը՝ մ/մասն., 61-ը՝ արհեստագործական:
  • 2019թ.- 74  հոգի, որից՝ 33-ը՝ մ/մասն., 41-ը՝ արհեստագործական:
  • 2020թ.- 94  հոգի, որից՝ 33-ը՝ մ/մասն., 61-ը՝ արհեստագործական:

Անցած ժամանակաշրջանում քոլեջը տվել է շրջանավարտներ՝

  • 2009թ.—55 հոգի, որից՝ 55-ը՝ մ/մասն.,
  • 2010թ.—55 հոգի, որից՝ 55-ը՝ մ/մասն.,
  • 2011թ.—63 հոգի, որից՝ 63-ը՝ մ/մասն.,
  • 2012թ.—78 հոգի, որից՝ 78-ը՝ մ/մասն.,
  • 2013թ.—92 հոգի, որից՝ 70-ը՝ մ/մասն., 22-ը՝ արհեստագործական,
  • 2014թ.—89 հոգի, որից՝ 55-ը՝ մ/մասն., 34-ը՝ արհեստագործական,
  • 2015թ.—114 հոգի, որից՝ 67-ը՝ մ/մասն., 47-ը՝ արհեստագործական:
  • 2016թ..— 121 հոգի, որից՝ 66-ը՝ մ/մասն.,55 -ը՝ արհեստագործական
  • 2017թ.—87 հոգի, որից՝ 48-ը՝ մ/մասն., 39ը՝ արհեստագործական
  • 2018թ.-.58  հոգի, որից՝ 35-ը՝ մ/մասն., 23-ը՝ արհեստագործական
  • 2019 թ.—64 հոգի, որից՝ 14-ը՝ մ/մասն., 50-ը՝ արհեստագործական
  • 2020թ.- 44 հոգի, որից՝ 17-ը՝ մ/մասն., 27-ը՝ արհեստագործական

Ուսանողների թիվն ըստ ուսումնական տարիների ունեցել է հետեւյալ պատկերը՝

  • 2009/10 ուստարի-228, որից՝ 228-ը՝ մ/մասն.,
  • 2010/11 ուստարի-280, որից՝ 280-ը՝ մ/մասն.,
  • 2011/12 ուստարի-247, որից՝ 247-ը՝ մ/մասն.,
  • 2012/13 ուստարի-267, որից՝ 222-ը՝ մ/մասն., 45-ը՝ արհեստագործական,
  • 2013/14 ուստարի-285, որից՝ 207-ը՝ մ/մասն., 78-ը՝ արհեստագործական,
  • 2014/15 ուստարի-297, որից՝ 207-ը՝ մ/մասն., 90-ը՝ արհեստագործական,
  • 2015/16 ուստարի-279, որից՝ 171-ը՝ մ/մասն., 108-ը՝ արհեստագործական:
  • 2016/17 ուստարի-249, որից՝ 130-ը՝ մ/մասն., 119-ը՝ արհեստագործական:
  • 2017/18 ուստարի-188, որից՝ 98-ը՝ մ/մասն., 90-ը՝ արհեստագործական:
  • 2018/19 ուստարի-129, որից՝ 68-ը՝ մ/մասն., 61-ը՝ արհեստագործական:
  • 2019/20 ուստարի-173, որից՝ 103-ը՝ մ/մասն., 68-ը՝ արհեստագործական:
  • 2020/21 ուստարի-207, որից՝ 131-ը՝ մ/մասն., 76-ը՝ արհեստագործական:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարողացել են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ հեռակա ուսուցմամբ: Անցած վեց տարում այդ հնարավորությունից օգտվել է քոլեջի 32 շրջանավարտ:

2009-2021թթ. քոլեջը (ԿԳՄՍ եւ տարբեր աղբյուրների հաշվին) ձեռք է բերել գույք, կատարվել են նորոգման աշխատանքներ (տարբեր աղբյուրների հաշվին): Նախորդ տարիների համեմատությամբ բարելավվել է քոլեջի ֆինանսական դրությունը՝ մոտ երկու անգամ:

Ֆինանսական ընդհանուր պատկերի մեջ նկատելի է նաև պետական ֆինանսավորման աճը՝ 3,3 անգամ: 

Անվճար տեղերի անընդհատ ավելացումը հնարավորություն է տվել սոցիալապես անապահով խավերից ավելի շատ ուսանողներ ընդգրկել մասնագիտական եւ արհեստագործական կրթական համակարգում:

Պետական հարկերն ու վճարները մուծվել են ժամանակին, եւ 2021թ. մարտի 1-ի դրությամբ ժամկետանց պարտքեր քոլեջը չունի:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (13.04.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 168 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ․ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ․ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է
Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Կուրսային աշխատանքների ներկայացման, նախապաշտպանության և պաշտպանության ժամկետները
Կուրսային աշխատանքների ներկայացման, նախապաշտպանության և պաշտպանության ժամկետները

Այսօր Գուսան Աշոտի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր Գուսան Աշոտի ծննդյան օրն է (տեսանյութ)

Շնորհավորում ենք գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ
Շնորհավորում ենք գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Քոլեջի շրջանավարտները կկարողանան մեկ տարի շահել, բայց մի կարևոր պայման կա
Քոլեջի շրջանավարտները կկարողանան մեկ տարի շահել, բայց մի կարևոր պայման կա