22.11.2019թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

ԳՊՔ-ի ուսանողների այցը զորամաս

ԳՊՔ-ի մի խումբ ուսանողներ ռազմագիտության դասախոս Կամո Բեգլարյանի նախաձեռնությամբ այցելեցին Գորիսի  N հետախուզական զորամաս:
Նշենք որ, նոյեմբերի 5-ը  Հայոց բանակի  Հետախույզի օրն է: Հետախուզությունը ռազմական, թշնամու զորքերի վիճակի, գործողությունների և մտադրությունների, ինչպես նաև տեղանքի, ճառագայթային, քիմիական իրադրության և այլնի մասին տվյալներ հավաքելու միջոցառումների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է հակառակորդին բազմակողմանիորեն գնահատելու և ճիշտ որոշում ընդունելու համար։
Տոնի առթիվ զորամասում կազմակերպվել էր ցուցադրական միջոցառում: Միջոցառման շրջանակաում ելույթ ունեցան զորամասի հրամանատար,  փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանը,  1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը, հետախուզական գումարտակի վետերանների խորհրդի նախագահ, քոլեջի ռազմագիտության դասախոս, մայոր  Կ. Բեգլարյանը  և Հարժիսի միջնակարգ  դպրոցի տնօրեն Ն.Եսայանը:
Ուսանողները մասնակցեցին զորամասի ցուցադրական պարապմունքներին, ուսումնասիրեցին հետախուզական սպառազինությունը և օպտիկական սարքավորումները:Ինչպես նաև այցելեցին զորամասի զինանոց և ճաշարան:
Իսկ ահա միջոցառման վերջում, մեր շնորհաշատ ուսանողներ Շողիկ Հայրապետյանը և Վահագն Սահիլյանն  իրենց ազգային կատարումներով է՛լ ավելի հիշարժան դարձրին  Հետախույզի  օրվան նվիրված միջոցառումը:

 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Քրիստինա_Ադամյան (06.11.2018)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 719 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
«ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

Կարեն Լազարյանը՝ Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածու: Խոսք Գորիս համայնքի ընտրողներին
Կարեն Լազարյանը՝ Գորիս համայնքի ավագանու անդամի թեկնածու: Խոսք Գորիս համայնքի ընտրողներին

ՔՈԼԵՋԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ՝ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՈԼԵՋԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ՝ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընկերական վոլեյբոլ Գորիսի երկու քոլեջների ուսանողների միջև (լուսանկարներ)
Ընկերական վոլեյբոլ Գորիսի երկու քոլեջների ուսանողների միջև (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջը շարունակում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը
Գորիսի պետական քոլեջը շարունակում է 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

Ի՞նչ է փոխվել քոլեջներում աշխատակիցների վերապատրաստումից հետո. քննարկում ՈԱԱԿ-ում
Ի՞նչ է փոխվել քոլեջներում աշխատակիցների վերապատրաստումից հետո. քննարկում ՈԱԱԿ-ում