22.11.2019թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

2017-2018 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում

Ի գիտություն Գորիսի պետական քոլեջը նախընտրող բոլոր դիմորդներին.
2017-2018 ուստարվանից 9-ամյա կրթության հիմքով քոլեջում կգործեն երկու նոր մասնագիտություններ. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով՝ «Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ» եւ միջին մասնագիտական կրթության գծով՝ «Հաշվողական տեխնիկայի  և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»:

 

«Մետաղների մշակման տեխնոլոգիա՝ ճնշմամբ» մասնագիտության ուսումնառության տևողությունը 3 տարի է, որակավորումը՝ դարբին: Ուսուցումը կատարվում է հիմնական կրթության հիմքով (9-ի բազա), առկա ձևով:

 

«Հաշվողական տեխնիկայի  և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսումնառության տևողությունը 4 տարի է, որակավորումը՝ համակարգչի տեխնիկ-ծրագրավորող: Ուսուցումը կատարվում է հիմնական կրթության հիմքով (9-ի բազա), առկա ձևով:

 

2017-2018 ուստարում քոլեջում կշարունակեն իրենց գործունեությունը հետևյալ մասնագիտությունները՝

 

«Համակարգիչների  շահագործում» մասնագիտության ուսումնառության տևողությունը 1 տարի է, որակավորումը՝ համակարգիչների օպերատոր: Ուսուցումը կատարվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, առկա ձևով:

 

«Հաշվողական տեխնիկայի  և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսումնառության տևողությունը 3 տարի է, որակավորումը՝ համակարգիչի տեխնիկ-ծրագրավորող: Ուսուցումը կատարվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, առկա ձևով: Ինչպես նշվեց վերը, այս տարվանից քոլեջում կգործի նաև տվյալ մասնագիտությունը՝ 9-ամյա կրթության հիմքով (9-ի բազա)

 

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսումնառության տևողությունը 2 տարի է, որակավորումը՝ նախադպրոցական տարիքի երեխաների դաստիրակ: Ուսուցումը կատարվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, առկա և հեռակա ձևով:

 

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության ուսումնառության տևողությունը 3 տարի է, որակավորումը՝ հյուսն, ատաղձագործ: Ուսուցումը կատարվում է հիմնական կրթության հիմքով, առկա ձևով: 

 

«Դեղագործություն» մասնագիտության ուսումնառության տևողությունը հիմնական կրթության հիմքով 3 տարի է, իսկ միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 2 տարի, որակավորումը՝ դեղագործ: Ուսուցումը կատարվում է առկա ձևով: 

 

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսումնառության տևողությունը 1 տարի է, որակավորումը՝ խոհարար: Ուսուցումը կատարվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, առկա ձևով: 

 

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության ուսումնառության տևողությունը 1 տարի է, որակավորումը՝ վարսահարդար: Ուսուցումը կատարվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, առկա ձևով:

 

«Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսումնառության տևողությունը 3 տարի է, որակավորումը՝ դերձակ մոդելավորող: Ուսուցումը կատարվում է հիմնական կրթության հիմքով, առկա ձևով:

 

«Մանկաբարձական գործ» մասնագիտության ուսումնառության տևողությունը հիմնական կրթության հիմքով 4 տարի է, իսկ միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 3 տարի, որակավորումը՝ մանկաբարձ: Ուսուցումը կատարվում է  առկա ձևով:

 

«Քույրական գործ» մասնագիտության ուսումնառության տևողությունը հիմնական կրթության հիմքով 4 տարի է, իսկ միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով 3 տարի, որակավորումը՝ բուժքույր, բուժեղբայր: Ուսուցումը կատարվում է առկա ձևով:

 

«Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության ուսումնառության տևողությունը 3 տարի է, որակավորումը՝ փորագրող՝ քարե գեղարվեստական իրերի: Ուսուցումը կատարվում է հիմնական կրթության հիմքով, առկա ձևով: 

Ընդունելության կարգին ավելի մանրամասը ծանոթանալու համար սեղմեք այստեղ:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (26.04.2017)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 778 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ՕԼՅԱ ՂՈՒԼՅԱՆ. ՍՈՎՈՐԵԼՈՎ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
ՕԼՅԱ ՂՈՒԼՅԱՆ. ՍՈՎՈՐԵԼՈՎ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Գորիսի պետական քոլեջի ուսանողները հարգանքի տուրք են մատուցում 1915թ–ի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին (նկարներ)
Գորիսի պետական քոլեջի ուսանողները հարգանքի տուրք են մատուցում 1915թ–ի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին (նկարներ)

Քոլեջի մասնագետներն այսօր այցելեցին Կոռնիձորի, Տեղի, Քարաշենի, Ներքին Խնձորեսկի և Խնձորեսկի միջնակարգ դպրոցներ
Քոլեջի մասնագետներն այսօր այցելեցին Կոռնիձորի, Տեղի, Քարաշենի, Ներքին Խնձորեսկի և Խնձորեսկի միջնակարգ դպրոցներ

Ի՞նչ է փոխվել քոլեջներում աշխատակիցների վերապատրաստումից հետո. քննարկում ՈԱԱԿ-ում
Ի՞նչ է փոխվել քոլեջներում աշխատակիցների վերապատրաստումից հետո. քննարկում ՈԱԱԿ-ում

Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)

Կրթության տեսչական մարմնի հանդիպումը Կապանում՝ ՄՄՈւՀ-երի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
Կրթության տեսչական մարմնի հանդիպումը Կապանում՝ ՄՄՈւՀ-երի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)