02.08.2021թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակարգչի տեխնիկ-ծրագրավորող. արդիական մասնագիտություն Գորիսի պետական քոլեջում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից է:

Այս ոլորտը շատ կարճ ժամանակամիջոցում աշխարհի բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի, ամենաարագ զարգացող ճյուղերից է դարձել` նպաստելով  տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ մեծ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանն ու երկրի վարկանիշի բարձրացմանը:

Տարիներ շարունակ Գորիսի պետական քոլեջը պատրաստել և պատրաստում է կադրեր ՏՏ ոլորտի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկն է: 

Քոլեջում 12-ամյա կրթության հիմքով այս մասնագիտությունը ներ է դրվել 2002 թվականին, իսկ 2017 թվականից ընդունելություն է իրականացվում նաև 9-ամյա կրթության հիմքով:

2007 թվականից սկսած այս մասնագիտությամբ քոլեջը թողարկում է շրջանավարտներ, ովքեր իրենց տեղն ու դերն ունեն Գորիսի տարածաշրջանի, Սյունիքի մարզի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի միջին օղակի համակարգչային մասնագետների աշխատաշուկայում։ Հատկանշական է, որ այս մասնագիտությամբ Գորիսի պետական քոլեջում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել ուսանողներ՝ Արցախի Հանրապետության տարբեր շրջաններից, Իջևանից, Սիսիանից, Մեղրիից, Քաջարանից, Արարատից։ Այս տարիների ընթացքում «համակարգչի տեխնիկ-ծրագրավորող» որակավորմամբ քոլեջը թողարկել է ավելի քան 120 շրջանավարտ: Շրջանավարտների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Այժմ այս մասնագիտությամբ իրենց մասնագիտական կրթությունն է ստանում 65 ուսանող, ովքեր հետագայում նույնպես կհամալրեն ՏՏ ոլորտի մասնագետների շարքերը և իրենց ներդրումը կունենան տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացման գործում։

2019 թվականին քոլեջը ՏՏ ոլորտում առաջատար «Ինստիգեյթ Մոբայլ» և «ՕգմենթԱր» ընկերությունների հետ կնքել է պրակտիկայի և գործնական պարապմունքների անցկացման պայմանագիր, համաձայն որի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաներն անց են կացնում «Ինստիգեյթ Մոբայլ»-ի Գորիսի մասնաճյուղում և «ՕգմենթԱր»-ում: Պայմանագրերին ծանոթացեք այստեղ:

Հաշվի առնելով աշխատաշուկայում ինտեգրվելու ներկայիս պայմանները՝ քոլեջը կարևորում է ոլորտում առաջատար ընկերություններում գործնական պարապմունքների և պրակտիկաների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու քոլեջ-աշխատաշուկա փոխգործակցության մեջ, իսկ «Ինստիգեյթ Մոբայլ»-ն ու «ՕգմենթԱր»-ը Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից են և քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտների համար պոտենցիալ աշխատատեղ:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել Գորիսի պետական համալսարանի, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի համապատասխան մասնագիտությունների երկրորդ կուրսից՝ առանց ընդունելության քննության: Համալսարանների հետ կնքված պայմանագրերը կարող եք գտնել այստեղ:

Մասնագիտության մասին ավելի ծավալուն ինֆորմացիա կարող եք գտնել այստեղ:

Մասնագիտության բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (09.07.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 129 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով
Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով

Բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով
Բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով

ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

2017-2018 ուստարվանից քոլեջում կգործի 9-ամյա կրթության հիմքով «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը
2017-2018 ուստարվանից քոլեջում կգործի 9-ամյա կրթության հիմքով «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը

Գորիսի պետական քոլեջի զարգացումն ապահովող մի քանի խնդիրների մասին
Գորիսի պետական քոլեջի զարգացումն ապահովող մի քանի խնդիրների մասին

Արցախից եկած ուսանողները կարող են իրենց ուսումը շարունակել Գորիսի պետական քոլեջում
Արցախից եկած ուսանողները կարող են իրենց ուսումը շարունակել Գորիսի պետական քոլեջում