13.07.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՄՈՐԴԻՆ. Գորիսի պետական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է էլեկտրոնային (առցանց) եղանակով

Հարգելի դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Գորիսի պետական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է էլեկտրոնային (առցանց) եղանակով: 

Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվելու են Էլեկտրոնային եղանակով` ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը, իսկ առողջապահության ոլորտի (Քույրական գործ, Մանկաբարձական գործ, Դեղագործություն) մասնագիտություններով` սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ: Քննություններն անցկացվելու են օգոստոսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: 

Մինչ ընդունելության մեկնարկը, քոլեջի ֆեյսբուքյան և համադասարանցիների (ok.ru) պաշտոնական էջերում կհրապարակենք տեսանյութեր, որոնցում ուսանողները կներկայացնեն իրենց մասնագիտությունները: Ներդրված մասնագիտություններին կարող եք ծանոթանալ նաև կայքի «Կրթություն» և «Դիմորդ» բաժիններում (կայքի վերևի հատվածում):

Հետևե՛ք քոլեջի ֆեյսբուքյան և համադասարանցիների (ok.ru) պաշտոնական էջերի հետագա թարմացումներին՝ ընդունելության մեկնարկի մասին տեղեկանալու համար։ Ինչպես նաև հարցերի դեպքում կարող եք գրել նշված էջերին:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (11.06.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 381 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսում սկսվել են ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների 2016թ. վերապատրաստումները
Գորիսում սկսվել են ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների 2016թ. վերապատրաստումները

Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման սեմինար Գորիսի պետական քոլեջում
Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման սեմինար Գորիսի պետական քոլեջում

Ի՞ՆՉ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՊՎԱԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ի՞ՆՉ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ ՔՈԼԵՋՈՒՄ ԿԱՊՎԱԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Գորիսի պետական քոլեջում անցկացվեց Գրքի տոնին նվիրված միջոցառում
Գորիսի պետական քոլեջում անցկացվեց Գրքի տոնին նվիրված միջոցառում

Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մայիսի 11-ից
Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մայիսի 11-ից

Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում հեռակա կրթաձևում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում