13.07.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման տասնմեկերորդ շաբաթի ամփոփում

Տասնմեկ շաբաթ է, Գորիսի պետական քոլեջում ուսուցման պրոցեսն իրականացվում է հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակով՝ ըստ մոդուլային դասացուցակների և ուսումնական պրոցեսի ժամանակացույցի:

Իններորդ շաբաթվանից մեկնարկել են 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսուցման ամփոփման աշխատանքները: Դասախոսներն ու վարպետները ամփոփիչ հանձնարարություններ են ուղարկում ուսանողներին՝ առարկաներից, մոդուլներից վերջնարդյունքներն ապահովելու նպատակով:

Հեռավար և առցանց ուսուցման տասնմեկերորդ շաբաթվա ընթացքում դասապրոցես է իրականացվել «Համակարգիչների շահագործում», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Քույրական գործ», «Նախադպրոցական կրթություն», «Խոհարարական գործ», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» և «Մանկաբարձական գործ» մասնագիտություններում:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Նունե Եգորյանը՝ «Անգլերեն» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ», «Երկրաչափություն» և «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկաներից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից:

2-րդ կուրս

Անի Դալլաքյանը՝ «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի կիրառություններ» մոդուլից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Արուս Անդրիյանը՝ «Ծրագրավորման հիմունքներ», «Դիսկրետ մաթեմատիկայի հիմունքներ», «Անալիտիկ երկրաչափության տարրեր» և «Գծային հանրահաշվի տարրերը և ֆունկցիոնալ հավասարումների լուծման մոտավոր մեթոդները» մոդուլներից, Տիգրան Հարությունյանը՝ «Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա» մոդուլից:

3-րդ կուրս

Տիգրան Հարությունյանը՝ «Կիրառական հավելվածների ստեղծման միջոցներ» մոդուլից:

4-րդ կուրս

Տիգրան Հարությունյանը՝ ուսումնական պրակտիկայից:

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Անի Սարգսյանը՝ «Ձեռներեցություն» մոդուլից:

«Քույրական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Նունե Եգորյանը՝ «Անգլերեն» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ», «Երկրաչափություն» և «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկաներից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Աննա Ամարյանը՝ «Կենսաբանություն» առարկայից, Ալիսա Սիմոնյանը՝ «Քիմիա» առարկայից:

2-րդ կուրս

Աննա Ամարյանը՝ «Ընդհանուր հիգիենա էկոլոգիայի հիմունքներով» և «Մարդու կենսագործունեության փուլերը և քույրական ծառայությունները տարբեր սեռատարիքային խմբերում» առարկաներից, Լիաննա Գևորգյանը՝ «Անատոմիա, ֆիզիոլոգիա՝ պաթոլոգիայի հիմունքներով» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Մարգարիտա Զադայանը՝ «Մանրէաբանության, վիրուսոլոգիայի, իմունոլոգիայի հիմունքներ» առարկայից:

3-րդ կուրս

Անի Դալլաքյանը՝ «Համակարգչային օպերատորություն» առարկայից:

«Մանկաբարձական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

3-րդ կուրս

Անի Դալլաքյանը՝ «Համակարգչային օպերատորություն» առարկայից:

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

2-րդ կուրս

Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից:

«Խոհարարական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Անի Դալլաքյանը՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլից:

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Ալիսա Սիմոնյանը՝ «Քիմիա» առարկայից:

Հավելենք նաև, որ մեկ շաբաթից ավարտին է մոտենում 2019-2020 ուսումնական տարին:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (05.06.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 264 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԳՊՔ դասապրոցես
ԳՊՔ դասապրոցես

Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է
Ծննդյան վայրս՝ գավառ Զանգեզուր, գյուղս՝ Գորիս, երկիրս՝ Հայաստան. այսօր քոլեջի շրջանավարտ Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում
Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մատնահարդարների «Հատուկ նկարչություն» և «Զարդարվեստ, էսքիզ» առարկաներից հեռավար կրթության ընթացքում իրականացված աշխատանքները
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մատնահարդարների «Հատուկ նկարչություն» և «Զարդարվեստ, էսքիզ» առարկաներից հեռավար կրթության ընթացքում իրականացված աշխատանքները

Քոլեջի աշխատակիցները մասնակցում են «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով դասընթացին
Քոլեջի աշխատակիցները մասնակցում են «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով դասընթացին

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաները կանցկացնեն «ԳՈւՄ» ՀԿ-ում և «Նոր Շունչ» ընկերությունում
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաները կանցկացնեն «ԳՈւՄ» ՀԿ-ում և «Նոր Շունչ» ընկերությունում