06.08.2020թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏՏ ոլորտի մասնագիտությունները Գորիսի պետական քոլեջում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից է:

Այս ոլորտը շատ կարճ ժամանակամիջոցում աշխարհի բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի, ամենաարագ զարգացող ճյուղերից է դարձել` նպաստելով  տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ մեծ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանն ու երկրի վարկանիշի բարձրացմանը:  

Գորիսի պետական քոլեջում ներդրված է ՏՏ ոլորտի երկու մասնագիտություն. «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Համակարգիչների շահագործում»:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկն է: 

Գորիսի պետական քոլեջում 12-ամյա կրթության հիմքով «ՀՏ և ԱՀԾԱ» մասնագիտությունը ներ է դրվել 2002 թվականին, իսկ 2017 թվականից ընդունելություն է կատարվում նաև 9-ամյա կրթության հիմքով:

16 տարիների ընթացքում քոլեջը «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ թողարկել է ավելի քան 120 շրջանավարտ:

«ՀՏ և ԱՀԾԱ» մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են համակարգչային ցանցերի և միջավայրերի ծրագրային մշակման, հեռահար տվյալների հենքերի մշակման և օգտագործման, տեքստային և գրաֆիկական տեղեկատվության նախապատրաստման, պահպանման և հաղորդման աշխատանքներ:

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքների մասին մանրամասն ինֆորմացիա, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.















  • Մասնագիտության լուսանկարները՝ այստեղ:

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը նույնպես մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից է:

Գորիսի պետական քոլեջում 12-ամյա կրթության հիմքով «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը ներ է դրվել 2015 թվականին, և այս կարճ ժամանակահատվածում թողարկել է ավելի քան 50 շրջանավարտ:

Ըստ կրթական չափորոշիչների համակարգչային օպերատորը պետք է կարողանա. թվայնացնել և պահպանել տեքստային, գրաֆիկական կամ ձայնային փաստաթղթերը, էլեկտրոնային կապի միջոցների օգությամբ ուղարկել դրանք, աշխատել համակարգչային հարակից սարքերով, կատարել տեղեկատվության որոնում ինտերնետում:

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքների մասին մանրամասն ինֆորմացիա, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.















  • Մասնագիտության լուսանկարները՝ այստեղ:
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (26.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 572 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
2017-2018 ուստարվանից քոլեջում կգործի 9-ամյա կրթության հիմքով «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը
2017-2018 ուստարվանից քոլեջում կգործի 9-ամյա կրթության հիմքով «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը

Գորիսի պետական քոլեջում ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց հարթակներում
Գորիսի պետական քոլեջում ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց հարթակներում

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ

Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք
Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք

Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ու աշխատակիցները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին
Գորիսի պետական քոլեջի ուսանողներն ու աշխատակիցները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին

Ի՞նչ է փոխվել քոլեջներում աշխատակիցների վերապատրաստումից հետո. քննարկում ՈԱԱԿ-ում
Ի՞նչ է փոխվել քոլեջներում աշխատակիցների վերապատրաստումից հետո. քննարկում ՈԱԱԿ-ում