26.09.2020թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երրորդ շաբաթի ամփոփում

Արդեն երրորդ շաբաթն է Գորիսի պետական քոլեջն անցել է հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման: Ինչպես նախորդ շաբաթների ընթացքում, այնպես էլ այս շաբաթ հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակներով ուսուցման ժամանակ կիրառվել են «ZOOM.US», «VIBER», «WatsApp», «Messenger» «SKYPE» հարթակներն ու գործիքները, ինչպես նաև էլեկտրոնային փոստը:

Երեք շաբաթների ընթացքում քոլեջում ուսումնական պրոցեսն իրականացվել է ըստ մոդուլային դասացուցակների և ուսումնական պրոցեսի ժամանակացույցի:

Ինչպես երկրորդ շաբաթվա ընթացքում, այս շաբաթ նույնպես ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի կողմից իրականացվել են դասալսումներ: Երրորդ շաբաթվա ընթացքում դասալսվել են այն դասախոսները, ովքեր նախորդ շաբաթվա ընթացքում չեն դասալսվել՝ Բելա Վարդանյանը և Տիգրան Հարությունյանը: Հաջորդ շաբաթվա ընթացքում նույնպես կիրականացվեն դասալսումներ, որոնց նպատակն է՝ համոզվել, որ դասախոսներն ու վարպետները դասերն անց են կացնում ըստ առարկայական/մոդուլային ծրագրերի և օրացուցային-թեմատիկ պլանների, դիտարկել դասի կազմակերպման և անցկացման գործընթացը, կատարված դիտարկումների և ամփոփումների հիման վրա՝ մշակել և իրականացնել հեռավար և առցանց ուսուցման ուսումնառության և դասավանդման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի առաջարկությամբ այս շաբաթվա ընթացքում քոլեջում ստեղծվել է ուսումնամեթոդական խորհուրդ, որի կազմի մեջ ընդգրկվել են ուսումնական գծով փոխտնօրենը՝ որպես խորհրդի նախագահ, մեթոդմիավորումների նախագահները, ամբիոնների վարիչները, մասնագիտությունների պատասխանատուները (կուրսղեկները) և պրակտիկայի վարիչը՝ որպես անդամներ: Նախատեսվում է ուսումնամեթոդական խորհրդի կազմում ընդգրկել նաև քոլեջի ուսանողական խորհրդի կողմից առաջադրվող մեկ անդամ, ով խորհրդակցական ձայնի իրավունքով կներկայացնի ուսանողների շահերը: Առաջիկայում քոլեջի կառավարման խորհրդի հաստատմանը կներկայացվի ուսումնամեթոդական խորհուրդի կանոնակարգը:

Ուսումնամեթոդական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ հեռավար եղանակով, քննարկվեց հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման նախորդ երկու շաբաթների ընթաքում իրականացված աշխատանքներին, իրականացված դասալսումներին, ուսանողների մասնակցության, առարկաների/մոդուլների օրացուցային-թեմատիկ պլաններին, 2019-2020 ուսումնական տարվա ավարտական քննություններին ու պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերին վերաբերող հարցեր:

Ի դեպ, առաջաիկայում նախատեսվում է նաև հեռավար նիստ անցկացնել ամբիոններում և մեթոդմիավորումներում:

Հեռավար և առցանց ուսուցման երրորդ շաբաթվա ընթացքում ըստ դասացուցակների դասապրոցես է իրականացվել «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ», Դեղագործություն», «Համակարգիչների շահագործում», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Քույրական գործ», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Նախադպրոցական կրթություն» և «Մանկաբարձական գործ» մասնագիտություններում:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Նունե Եգորյանը՝ «Անգլերեն» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ» և «Երկրաչափություն» առարկաներից, Հեղինե Առաքելյանը՝ «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներից, Զարինե Աբգարյանը՝ «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Անի Յուզբաշյանը՝ «Հայոց լեզու» առարկայից, Կամո Բեգլարյանը՝ «ՆԶՊ» առարկայից:

2-րդ կուրս

Անի Դալլաքյանը՝ «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի կիրառություններ» մոդուլից, Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Անի Սարգսյանը՝ «Տնտեսագիտության հիմունքներ» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Սերգեյ Ավանեսյանը՝ «Օպերացիոն համակարգեր» մոդուլից, Զարինե Աբգարյանը՝ «Ծրագրավորման հիմունքներ» մոդուլից, Արուս Անդրիյանը՝ «Դիսկրետ մաթեմատիկայի հիմունքներ», «Անալիտիկ երկրաչափության տարրեր» և «Գծային հանրահաշվի տարրերը և ֆունկցիոնալ հավասարումների լուծման մոտավոր մեթոդները» մոդուլներից, Հարութ Օհանյանը՝ «Ֆիզկուլտուրա» առարկայից:

3-րդ կուրս

Անի Սարգսյանը՝ «Կառավարման գործունեության կազմակերպում» մոդուլից, Զարինե Աբգարյանը՝ «Կիրառական հավելվածների ստեղծում» մոդուլից:

4-րդ կուրս

Սերգեյ Ավանեսյանը՝ «Տեղեկատվության անվտանգություն», «Web ծրագրավորում», «Գրաֆիկական ինտերֆեյսի ծրագրավորում» մոդուլներից:

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Անի Սարգսյանը՝ «Ձեռներեցություն» մոդուլից, Զարինե Աբգարյանը՝ «Ներկայացումների պատրաստման խմբագիր» և «Էլեկտրոնային աղյուսակներ» մոդուլներից, Սերգեյ Ավանեսյանը՝ «Web տեխնոլոգիա» մոդուլից, Տիգրան Հարությունյանը՝ «Հաղորդակցման տեխնոլոգիաներ» մոդուլից, Նունե Եգորյանը՝ «Անգլերեն» առարկայից, Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից:

«Քույրական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Նունե Եգորյանը՝ «Անգլերեն» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ» և «Երկրաչափություն» առարկաներից, Հեղինե Առաքելյանը՝ «Հայոց պատմություն» առարկայից, Զարինե Աբգարյանը՝ «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Անի Յուզբաշյանը՝ «Հայոց լեզու» առարկայից, Կամո Բեգլարյանը՝ «ՆԶՊ» առարկայից, Աննա Ամարյանը՝ «Կենսաբանություն» առարկայից:

2-րդ կուրս

Աննա Ամարյանը՝ «Ընդհանուր հիգիենա էկոլոգիայի հիմունքներով» և «Մարդու կենսագործունեության փուլերը և քույրական ծառայությունները տարբեր սեռատարիքային խմբերում» առարկաներից, Լիաննա Գևորգյանը՝ «Անատոմիա, ֆիզիոլոգիա՝ պաթոլոգիայի հիմունքներով» առարկայից, Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Մարգարիտա Զադայանը՝ «Մանրէաբանության, վիրուսոլոգիայի, իմունոլոգիայի հիմունքներ» առարկայից, Հարութ Օհանյանը՝ «Ֆիզկուլտուրա» առարկայից:

3-րդ կուրս

Բելա Վարդանյանը՝ «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայից, Աիդա Հարությունյանը՝ «Քույրական գործը վիրաբուժությունում» առարկայից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» առարկայից, Լիաննա Գևորգյանը՝ «Ընտանեկան բուժքույրության հիմունքներ» առարկայից, Թեհմինա Դանիելյանը՝ «Քույրական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ» առարկայից, Սուսան Հայրապետյանը՝ «Քույրական գործը թերապիայում» առարկայից:

4-րդ կուրս

Աիդա Հարությունյանը՝ «Քույրական գործը վիրաբուժությունում» առարկայից, Մարգարիտա Զադայանը՝ «Աղետների բժշկություն» առարկայից, Լիաննա Գևորգյանը՝ «Քույրական գործը հերիատրիայում» առարկայից, Սուսան Հայրապետյանը՝ «Քույրական գործը թերապիայում» առարկայից:

«Մանկաբարձական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

3-րդ կուրս

Բելա Վարդանյանը՝ «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայից, Աիդա Հարությունյանը՝ «Վիրաբուժությունում» առարկայից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» առարկայից, Սուսան Հայրապետյանը՝ «Թերապիա» առարկայից, Կարինե Յոլյանը՝ «Մանկաբարձություն» և «Գինեկոլոգիա» առարկաներից:

«Դեղագործություն» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

3-րդ կուրս

Սոֆյա Մաթևոսյանը՝ «Դեղաձևերի տեխնոլոգիա», «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկաներից, Ալիսա Սիմոնյանը՝ «Դեղագործական քիմիա», «Կլինիկական պաթոլոգիա և առաջին բուժօգնություն» առարկաներից, Լիաննա Գևորգյանը՝ «Ֆարմակագնոզիա՝ բուսաբանության հիմունքներով» առարկայից, Մարգարիտա Զադայանը՝ «Աղետների բժշկություն» առարկայից:

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Աննա Ամարյանը՝ «Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ» առարկայից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլից, Տիգրան Հարությունյանը՝ «Ձեռներեցություն» մոդուլից, Լուսինե Բաբայանը՝ «Ոտքի մերսման ձևեր ու միջոցներ» մոդուլից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից:

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

2-րդ կուրս

Աննա Ալեքսանյանը՝ «Մանկական գրականություն և ժողովրդական բանահյուսություն» մոդուլից, Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից:

3-րդ կուրս

Աննա Ալեքսանյանը՝ «Գրականություն» մոդուլից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլից, Անի Դալլաքյանը՝ «Մաթենատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա» մոդուլից, Լիաննա Գևորգյանը՝ «Բնագիտություն և բնության ծանոթացման մեթոդիկա» մոդուլից, Հարութ Օհանյանը՝ «Ֆիզկուլտուրա» առարկայից:

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Մասիս Մեժլումյանը՝ «Թույլտվածքների և նստեցվածքների մակերևույթային անհարթություններ» մոդուլից, Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզու» առարկայից:

3-րդ կուրս

Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Արման Մեժլումյանը՝ «Տախտակե հատակի փայտե շինվածքամասերի պատրաստում», «Տանիքի փայտե շինվածքամասերի պատրաստման հմտություններ» մոդուլներից, Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզու» առարկայից:, Դավիթ Ջուլհակյանը՝ «Պատմություն» առարկայից:

Այս շաբաթ նույնպես շարունակվում է հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակով դասապրոցեսը՝ ըստ դասացուցակների: 
 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (06.04.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 761 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Լեւոն Մկրտչյանը հանդիպել է ՄԿՈւ հաստատությունների տնօրենների հետ
Լեւոն Մկրտչյանը հանդիպել է ՄԿՈւ հաստատությունների տնօրենների հետ

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման սեմինար Գորիսի պետական քոլեջում
Մասնագիտական կողմնորոշման և կարիերիայի ուղղորդման սեմինար Գորիսի պետական քոլեջում

Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին ընդառաջ
Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին ընդառաջ

ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

ԱՐՇԱՎ 2011թ.
ԱՐՇԱՎ 2011թ.