19.09.2020թ., Շաբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Գորիսի պետական քոլեջում ուսուցումն իրականացվում է հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակով: Հեռավար և առցանց ուսուցումն իրականացվում է այն մասնագիտություններում և այն առարկաներից/մոդուլներից կամ առարկաների/մոդուլների առանձին բաժիններից, որոնք չեն պահանջում ուսումնական արհեստանոցների, լաբորատորիաների, կաբինետների առկայություն: 

Ինչպես առաջին շաբաթվա ընթացքում, այնպես էլ այս շաբաթ հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակներով ուսուցման ժամանակ կիրառվել են «ZOOM.US», «VIBER», «WatsApp», «Messenger» «SKYPE» հարթակներն ու գործիքները, ինչպես նաև էլեկտրոնային փոստը: 

Հեռավար և առցանց ուսուցման երկրորդ շաբաթն առաջին շաբաթից տարբերվել է նրանով, որ քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի կողմից իրականացվել են դասալսումներ: Դասալսվել են դասախոսներ՝ Անի Դալլաքյանը, Զարինե Աբգարյանը, Նունե Եգորյանը, Հեղինե Առաքելյանը, Սուսան Սահակյանը, Աննա Ալեքսանյանը, Արուս Անդրիյանը, Լիաննա Գևորգյանը, Անի Յուզբաշյանը, Անի Սարգսյանը, Մարգարիտա Զադայանը և Աննա Ամարյանը: Վարպետներից դասալսվել է Լուսինե Բաբայանը: Դասալսման նպատակն էր՝ համոզվել, որ դասախոսներն ու վարպետները դասերն անց են կացնում ըստ առարկայական/մոդուլային ծրագրերի և օրացուցային-թեմատիկ պլանների, դիտարկել դասի կազմակերպման և անցկացման գործընթացը, կատարված դիտարկումների և ամփոփումների հիման վրա՝ մշակել և իրականացնել հեռավար և առցանց ուսուցման ուսումնառության և դասավանդման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Անցած շաբաթվա ընթացքում քոլեջի կայքում ստեղծվել է «Հեռավար ուսուցում» բաժինը, որտեղ մեկտեղվել են հեռավար (առցանց) ուսուցման աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար փաստաթղթային ձևանմուշների օրինակներ, մոդուլային և առարկայական ծրագրեր, մոդուլային դասացուցակներ, դասացուցակներ, մասնագիտությունների կրթական չափորոշիչներ, էլեկտրոնային գրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլն:

Անցած՝ հեռավար և առցանց ուսուցման երկրորդ շաբաթվա ընթացքում ըստ դասացուցակների դասապրոցես է իրականացվել «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Խոհարարական գործ», «Քույրական գործ», «Համակարգիչների շահագործում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Նախադպրոցական կրթություն»,  «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն» մասնագիտություններում:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Նունե Եգորյանը՝ «Անգլերեն» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ» և «Երկրաչափություն» առարկաներից, Հեղինե Առաքելյանը՝ «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներից, Զարինե Աբգարյանը՝ «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Անի Յուզբաշյանը՝ «Հայոց լեզու» առարկայից:

   

   

   

    

2-րդ կուրս

Անի Դալլաքյանը՝ «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի կիրառություններ» մոդուլից, Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Անի Սարգսյանը՝ «Տնտեսագիտության հիմունքներ» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Զարինե Աբգարյանը՝ «Ծրագրավորման հիմունքներ» մոդուլից, Արուս Անդրիյանը՝ «Դիսկրետ մաթեմատիկայի հիմունքներ», «Անալիտիկ երկրաչափության տարրեր» և «Գծային հանրահաշվի տարրերը և ֆունկցիոնալ հավասարումների լուծման մոտավոր մեթոդները» մոդուլներից:

   

   

   

3-րդ կուրս

Անի Սարգսյանը՝ «Կառավարման գործունեության կազմակերպում» մոդուլից, Տիգրան Հարությունյանը՝ «Համակարգչային ցանցեր, սարքավորումներ, ինֆորմացիայի պաշտպանությունը և հասցեավորման համակարգը ցանցերում» մոդուլից:

  

4-րդ կուրս

Անի Դալլաքյանը՝ Ուսումնական պրակտիկայից:

«Խոհարարական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Գայանե Վարդանյանը՝ «Կերակրատեսակների պատրաստում և ձևավորում: Հիմնական ուտեստ» մոդուլից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլից, Տիգրան Հարությունյանը՝ «Ձեռներեցություն» մոդուլից:

  

«Քույրական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

1-ին կուրս

Նունե Եգորյանը՝ «Անգլերեն» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ» և «Երկրաչափություն» առարկաներից, Հեղինե Առաքելյանը՝ «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաներից, Զարինե Աբգարյանը՝ «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Անի Յուզբաշյանը՝ «Հայոց լեզու» առարկայից, Ալիսա Սիմոնյանը՝ «Քիմիա» առարկայից, Աննա Ամարյանը՝ «Կենսաբանություն» առարկայից:

2-րդ կուրս

Աննա Ամարյանը՝ «Ընդհանուր հիգիենա էկոլոգիայի հիմունքներով» և «Մարդու կենսագործունեության փուլերը և քույրական ծառայությունները տարբեր սեռատարիքային խմբերում» առարկաներից, Լիաննա Գևորգյանը՝ «Անոտոմիա, ֆիզիոլոգիա՝ պաթոլոգիայի հիմունքներով» առարկայից, Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Մարգարիտա Զադայանը՝ «Մանրէաբանության, վիրուսոլոգիայի, իմունոլոգիայի հիմունքներ» առարկայից:

   

   

 

3-րդ կուրս

Բելա Վարդանյանը՝ «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայից, Հակոբ Օրդյանը՝ «Իրավունքի հիմունքներ» առարկայից, Աիդա Հարությունյանը՝ «Քույրական գործը վիրաբուժությունում» առարկայից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» առարկայից, Լիաննա Գևորգյանը՝ «Ընտանեկան բուժքույրության հիմունքներ» առարկայից, Թեհմինա Դանիելյանը՝ «Քույրական գործը վարակիչ հիվանդությունների ժամանակ» առարկայից:

   

   

4-րդ կուրս

Թեհմինա Դանիելյանը՝ «Վերականգնողական և ավանդական բժշկության հիմունքներ» առարկայից, Մարգարիտա Զադայանը՝ «Աղետների բժշկություն» առարկայից, Լիաննա Գևորգյանը՝ «Քույրական գործը հերիատրիայում» առարկայից:

   

«Մանկաբարձական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Բելա Վարդանյանը՝ «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկայից, Հակոբ Օրդյանը՝ «Իրավունքի հիմունքներ» առարկայից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» առարկայից, Աիդա Հարությունյանը՝ «Վիրաբուժություն» առարկայից:

«Դեղագործություն» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Սոֆյա Մաթևոսյանը՝ «Դեղաձևերի տեխնոլոգիա», «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկաներից, Ալիսա Սիմոնյանը՝ «Դեղագործական քիմիա», «Կլինիկական պաթոլոգիա և առաջին բուժօգնություն» առարկաներից, Լիաննա Գևորգյանը՝ «Ֆարմակագնոզիա՝ բուսաբանության հիմունքներով» առարկայից, Մարգարիտա Զադայանը՝ «Աղետների բժշկություն» առարկայից:

  

   

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Սերգեյ Ավանեսյանը՝ «Web տեխնոլոգիա» մոդուլից, Անի Սարգսյանը՝ «Ձեռներեցություն» մոդուլից, Զարինե Աբգարյանը՝ «Ներկայացումների պատրաստման խմբագիր» և «Էլեկտրոնային աղյուսակներ» մոդուլներից, Տիգրան Հարությունյանը՝ «Հաղորդակցման տեխնոլոգիաներ» մոդուլից:

 

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլից, Տիգրան Հարությունյանը՝ «Ձեռներեցություն» մոդուլից, Լուսինե Բաբայանը՝ «Ոտքի մերսման ձևեր ու միջոցներ» մոդուլից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից:

  

   

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.

2-րդ կուրս

Աննա Ալեքսանյանը՝ «Մանկական գրականություն և ժողովրդական բանահյուսություն» մոդուլից, Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից:

  

3-րդ կուրս

Աննա Ալեքսանյանը՝ «Գրականություն» մոդուլից, Զարինե Աբգարյանը՝ «Համակարգչային օպերատորություն» մոդուլից, Անի Դալլաքյանը՝ «Մաթենատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա» մոդուլից:

   

Հաջորդ շաբաթ նույնպես կշարունակվի հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակով դասապրոցեսը՝ ըստ դասացուցակների, իսկ բացթողնված դասերը, արտադրական ուսուցումը, ինչպես նաև այն գործնական առաջադրանքները, որոնք հնարավոր չէ հեռավար և առցանց եղանակով, կլրացվեն ապրիլի 15-ից մինչև ուսումնական տարվա ավարտը, դասացուցակներում յուրաքանչյուր օրվա համար ավելացնելով երկու լրացուցիչ դասաժամ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխարինելով շաբաթ օրերով: Այս հարցերը կքննարկվեն ամբիոնների, մեթոդմիավորումների և մանկավարժական խորհրդի առաջիկա նիստերի ժամանակ: 
 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (29.03.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 658 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից
Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից

Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում
Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում

Տիգրան Գրիգորյանի ձոներգը նվիրված Գորիսի պետական քոլեջին
Տիգրան Գրիգորյանի ձոներգը նվիրված Գորիսի պետական քոլեջին

ՄԿՈՒԶԱԿ-ը Գորիսի պետական քոլեջին ուսումնական ձեռնարկներ է տրամադրել
ՄԿՈՒԶԱԿ-ը Գորիսի պետական քոլեջին ուսումնական ձեռնարկներ է տրամադրել

Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից
Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից

ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի  ձևավորումը և նախագահի  ընտրությունները
ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի ձևավորումը և նախագահի ընտրությունները