10.04.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման առաջին շաբաթի ամփոփում

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գորիսի պետական քոլեջը մարտի 17-ից անցել է առցանց ուսուցման: Առցանց ուսուցումն իրականացվում է այն մասնագիտություններում և այն առարկաներից/մոդուլներից կամ առարկաների/մոդուլների առանձին բաժիններից, որոնք չեն պահանջում ուսումնական արհեստանոցների, լաբորատորիաների, կաբինետների առկայություն:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում ուսումնական գործընթացը կազմակերպվել է հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակներով` օգտագործելով առցանց հարթակներ և գործիքներ. «ZOOM.US», «VIBER», «WatsApp», «Messenger» «SKYPE» և էլեկտրոնային փոստ: Դասախոսներն ու վարպետներն իրենք են ընտրել հարթակը կամ գործիքը, որով պետք է աշխատեն:

Նախքան առցանց ռեժիմին անցնելը քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը դասախոսներին, վարպետներին և ուսանողներին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է հանձնարարականներ, տեղեկատվություն առցանց հարթակների և գործիքների մասին, տեղեկացնելով նաև, որ քոլեջի կայքի «Էլեկտրոնային գրադարան» բաժնում առկա է մասնագիտական գրականություն, ուսումնական ձեռնարկներ, դպրոցական դասագրքերի գրադարան` հանրակրթական առարկաների ուսուցման համար, ինչպես նաև կայքի տարբեր բաժիններում դասախոսների և վարպետների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար փաստաթղթային ձևանմուշների օրինակներ, մոդուլային և առարկայական ծրագրեր, մասնագիտությունների կրթական չափորոշիչներ:

Անցած շաբաթվա ընթացքում ըստ դասացուցակների հեռավար և առցանց դասապրոցես է իրականացվել «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Խոհարարական գործ», «Քույրական գործ», «Համակարգիչների շահագործում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Նախադպրոցական կրթություն» և «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտություններում:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.
1-ին կուրս
Ալիսա Սիմոնյանը՝ «Քիմիա» առարկայից, Անի Յուզբաշյանը՝ «Հայոց լեզու» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ» և «Երկրաչափություն» առարկաներից:

 

   

  

2-րդ կուրս
Սերգեյ Ավանեսյանը՝ «Օպերացիոն համակարգեր» մոդուլից, Անի Դալլաքյանը՝ «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի կիրառություններ» մոդուլից, Արուս Անդրիյանը՝ «Դիսկրետ մաթեմատիկայի հիմունքներ» և «Գծային հանրահաշվի տարրերը և ֆունկցիոնալ հավասարումների լուծման մոտավոր մեթոդները» մոդուլներից, Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից:

  

3-րդ կուրս
Զարինե Աբգարյանը՝ «Կիրառական հավելվածների ստեղծման միջոցներ» մոդուլից:

«Խոհարարական գործ» մասնագիտությունում առցանց դասապրոցես է իրականացրել Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից:

«Քույրական գործ» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.
1-ին կուրս
Անի Յուզբաշյանը՝ «Հայոց լեզու» առարկայից, Ռիտա Գրիգորյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Աննա Ալեքսանյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Անի Դալլաքյանը՝ «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի հիմունքներ» և «Երկրաչափություն» առարկաներից (լուսանկարները՝ «ՀՏ ԱՀԾԱ 1-ին կուրսի հետ»):
2-րդ կուրս
Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից:

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.
Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Տիգրան Հարությունյանը՝ «Հաղորդակցման տեխնոլոգիաներ» մոդուլից, Սերգեյ Ավանեսյանը՝ «Web տեխնոլոգիա» մոդուլից:

    

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.
Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Լուսինե Բաբայանը՝ «Ոտքի մերսման ձևեր ու միջոցներ» մոդուլից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից:

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունում էլեկտրոնային փոստով նյութեր են ուղարկել, առցանց դասապրոցես են իրականացրել.
Աննա Ալեքսանյանը՝ «Մանկական գրականություն և ժողովրդական բանահյուսություն» մոդուլից, Ալվարդ Ավետիսյանը՝ «Նախադպրոցականի հոգեբանություն» մոդուլից, Անուշ Փարսյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից, Սուսան Սահակյանը՝ «Անգլերեն» առարկայից:

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության 3-րդ կուրսում առցանց դասապրոցես է իրականացրել Օլյա Ալեքսանյանը՝ «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկայից:

Երկուշաբթի օրվանից կշարունակվի հեռավար և առցանց (էլեկտրոնային) եղանակով դասապրոցեսը՝ ըստ դասացուցակների, իսկ բացթողնված դասերը կլրացվեն ապրիլի 15-ից մինչև ուսումնական տարվա ավարտը, դասացուցակներում յուրաքանչյուր օրվա համար ավելացնելով երկու լրացուցիչ դասաժամ:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (22.03.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 550 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հերթական այց՝ Գորիսի 2-րդ, Յուրի Բախշյանի անվան 3-րդ, 5-րդ և Սերո Խանզադյանի անվան 6-րդ դպրոցներ
Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում հերթական այց՝ Գորիսի 2-րդ, Յուրի Բախշյանի անվան 3-րդ, 5-րդ և Սերո Խանզադյանի անվան 6-րդ դպրոցներ

ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
ՄԿՈՒԶԱԿԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

«Ինտելեկտուալ խաչմերուկ» Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
«Ինտելեկտուալ խաչմերուկ» Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջի դասախոս Դավիթ Ջուլհակյանն արդեն իր երկրորդ հոդվածն է հրատարակել...
Գորիսի պետական քոլեջի դասախոս Դավիթ Ջուլհակյանն արդեն իր երկրորդ հոդվածն է հրատարակել...

Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից
Գորիսի և Սիսիանի պետական քոլեջների դասախոսների և վարպետների հերթական մեթոդական վերապատրաստումը «ՄԿՈւԶԱԿ»- ի կողմից

Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում
Գծանկարների, լուսանկարների և ձեռքի աշխատանքների մրցույթ՝ Գորիսի պետական քոլեջում