25.09.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց հարթակներում

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գորիսի պետական քոլեջն անցնում է առցանց ուսուցման: Առցանց ուսուցումը կիրականացվի այն մասնագիտություններում և այն առարկաներից/մոդուլներից կամ առարկաների/մոդուլների առանձին բաժիններից, որոնք չեն պահանջում ուսումնական արհեստանոցների առկայություն:

Քոլեջի կայքի այս հատվածում շուտով կհրապարակվեն դասախոսների, վարպետների ու ուսանողների էլեկտրոնային հասցեները, որոնց միջոցով կրթության մասնակիցները միմյանց կարող են փոխանցել ուսուցման համար անհրաժեշտ նյութերը:

Դասախոսները/վարպետները համապատասխան էլեկտրոնային ուսումնական նյութերը, գնահատման միջոցները կուղարկեն ուսանողներին, կիրականացվեն «հարց ու պատասխան» քննարկումներ, էլեկտրոնային խորհրդատվություններ, ինչպես նաև հնարավորինս կիրականացվեն առցանց տեսահանդիպումներ-հարցումներ՝ «ZOOM.US» հարթակում։ 

Առցանց ուսումնական գործընթացի շարունակականության ապահովման համար աստիճանաբար (ըստ անհրաժեշտության)  կներդրվի նաև «Google Classroom» առցանց ուսուցման հարթակը:

Քոլեջի կրթության մասնակիցները կարող են օգտվել նաև քոլեջի կայքի «Էլեկտրոնային գրադարան» հատվածից, որտեղ հրապարակված է անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև քոլեջում կիրառվող (ներդրված) ուսումնական ձեռնարկներ:

«ZOOM.US» հարթակում կրթության մասնակիցները հնարավորություն ունեն կազմակերպել առցանց սեմինարներ, տեսահանդիպումներ։ «ZOOM.US» հարթակի օգտագործման մասին ուղեցույցը ստորև.

Հորդորում ենք հետևել Գորիսի պետական քոլեջի ֆեյսբուքյան, համադասարանցիների պաշտոնական էջերին՝ ընթացիկ և հետագա քայլերի մասին տեղեկատվություն ստանալու համար։



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (17.03.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1262 | ՎԱՐԿԱՆԻՇ: 2.0/1
ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի  ձևավորումը և նախագահի  ընտրությունները
ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի ձևավորումը և նախագահի ընտրությունները

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ և ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ  ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎՈԼԵՅԲՈԼ ՄԱՐԶԱՁևՈՒՄ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ և ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎՈԼԵՅԲՈԼ ՄԱՐԶԱՁևՈՒՄ

Ստեղծագործական շարադրությունների մրցույթ
Ստեղծագործական շարադրությունների մրցույթ

ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը տոնեց տնօրենի 10-ամյա գործունեությունը
Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը տոնեց տնօրենի 10-ամյա գործունեությունը

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին «Փակ համբուրգեր»
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին «Փակ համբուրգեր»