24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով

Դեկտեմբերի 30-ին Գորիսի պետական քոլեջի քիմիայի դասախոս Ալիսա Սիմոնյանը  «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Քույրական գործ» մասնագիտությունների 1-ին կուրս ուսանողների հետ կազմակերպել էր բաց դաս՝ «Աշխատասիրությունը մարդուն կհասցնի բարձունքների» նշանաբանով։ Դասի թեման վերաբերում էր ածխածնին և նրա միացություններին, որը սկսվեց չինական ասացվածքով. «Լսում եմ ՝ մոռանում եմ, տեսնում եմ՝ հիշում եմ, կատարում եմ ՝ հասկանում եմ»:

  

Հետևելով ասացվածքին՝ ուսանողները դերային խաղի միջոցով ներկայացրեցին ածխաթթու գազի ֆիզիկական և քիմիական հատկությունների ստացման եղանակները, բնության մեջ գտնվելը, կիրառությունները: Կատարեցին փորձ՝ ածխաթթու գազի անջատումը քացախաթթվի և նատրիումի հիդրոկարբոնատից:

  

Դասի նպատակն էր՝ բարձրացնել ուսանողների ճանաչողական գործունեությունը, նրանց մեջ սերնմանել կամք, աշխատասիրություն, նպատակին հասնելու ձգտում, որը նրանք կատարեցին փորձերի և խաղերի  միջոցով:

Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, բժշկական մասնագիտությունների և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ Լիաննա Գևորգյանը, հանրակրթական և ընդհանուր հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Բելա Վարդանյանը, «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաների դասախոսներ Մարգարիտա Զադայանը, Աննա Ամարյանը, ընդհանուր և հատուկ մասնագիտական մեթոդմիավորման նախագահ Օլյա Ալեքսանյանը և պատմության դասախոս Հեղինե Առաքելյանը։

  

  

  

  

  

  

  

  



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (09.01.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 472 | ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/1
Փոփոխությունների թատրոնը՝ Գորիսի պետական քոլեջում
Փոփոխությունների թատրոնը՝ Գորիսի պետական քոլեջում

Քոլեջի ավարտական քննությունների եւ պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը
Քոլեջի ավարտական քննությունների եւ պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը

Գորիսի պետական քոլեջի ուսանողների և դասախոսների պատմաճանաչողական այցը Գորիսի Երկրագիտական թանգարան
Գորիսի պետական քոլեջի ուսանողների և դասախոսների պատմաճանաչողական այցը Գորիսի Երկրագիտական թանգարան

Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները
Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

Քոլեջի այցը Որոտանի, Քարահունջի, Հարթաշենի, Վերիշենի և Ակների դպրոցներ
Քոլեջի այցը Որոտանի, Քարահունջի, Հարթաշենի, Վերիշենի և Ակների դպրոցներ

Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում
Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում