24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը

Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը դեկտեմբերի 23-27-ը բոլոր մասնագիտությունների ուսանողներին հրավիրել էր նիստ-հավաքույթի, որի նպատակն էր՝ ուսանողներին ևս մեկ անգամ տեղեկացնել քոլեջի ներքին կարգապահական կանոնների, ուսանողների գիտելիքների ստուգման, ստուգարքների և քննությունների անցկացման և գնահատման կանոնակարգերի, ինչպես նաև պրակտիկաների կազմակերպման և անցկացման կանոնակարգի մասին (կանոնակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ):

  

Պրակտիկաների կազմակերպման և անցկացման կանոնակարգն ու պրակտիկայի օրագիր-հաշվետվության վարման կարգն ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի վարիչ Մերի Հակոբյանը։

Նիստին ներկա էին նաև ամբիոնների վարիչներն ու մեթոդմիավորումների նախագահները, կուրսղեկները:

  

Ուսանողները ծանոթացան  ստուգարքների և քննությունների անցկացման կարգին, ակադեմիական պարտքերի մարման փուլերին, պրակտիկայի կազմակերպմանը, անցկացմանն ու գնահատմանը, պրակտիկայի օրագիր-հաշվետվության վարման կարգին, տեղեկացան, որ իրենց պարտականությունների և պարտավորությունների խախտման դեպքում կկիրառվեն «բանավոր զգուշացում», «նկատողություն», «խիստ նկատողություն», «հեռացում» պատժամիջոցները:

  

Ուսանողներին հետաքրքրում էին նաև մի շարք հարցեր, մասնավորապես՝ պետական ավարտական քննությունների անցկացման և գնահատման կարգը, գերազանցության դիպլոմ ստանալու կարգը, ամբողջ ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած, սակայն այդ ընթացքում մինչև 2 «բավարար» գնահատական ստացած առարկայական/մոդուլային ստուգարքների, քննությունների վերահանձնման կարգը և այլ հարցեր: Ուսանողների բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

  

  

  

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (30.12.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 322 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջում  սկսվեցին  անգլերեն լեզվի անվճար դասընթացները
Գորիսի պետական քոլեջում սկսվեցին անգլերեն լեզվի անվճար դասընթացները

Գորիսի պետական քոլեջի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարման» մասնագիտության կուրսի ուսանողների առօրյան
Գորիսի պետական քոլեջի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարման» մասնագիտության կուրսի ուսանողների առօրյան

Տեր Ահարոնի այցը Գորիսի պետական քոլեջ
Տեր Ահարոնի այցը Գորիսի պետական քոլեջ

Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ը Գորիսի պետական քոլեջում (նկարներ, տեսանյութ)

Գորիսի պետական քոլեջի դասախոսները, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, այցելեցին Հարթաշենի, Քարաշենի, Խնձորեսկի, Շինուհայրի և Խոտի դպրոցներ
Գորիսի պետական քոլեջի դասախոսները, մասնագիտական կողմնորոշման շրջանակներում, այցելեցին Հարթաշենի, Քարաշենի, Խնձորեսկի, Շինուհայրի և Խոտի դպրոցներ

Կարեն Լազարյանը երկրորդ անգամ ընտրվեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն
Կարեն Լազարյանը երկրորդ անգամ ընտրվեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն