24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ․ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել մարզի բոլոր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի շարք ուսանողների ու այլ ակտիվ երիտասարդների հետ։

Առիթը ավարտվող տարվա ամփոփման համատեքստում նրանց հետ իրենց խնդիրներից խոսելն ու առաջարկներ լսելն էր, ինչպես նաեւ լավագույններին խրախուսելը։

«Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» միջոցներից մարզպետարանը 50-հազարական դրամով խրախուսեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի սյունեցի 10 մրցանակակիրներին, ինչպես նաեւ մարզի բուհերի ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված 2019թ․ իրենց լավագույն ուսանողներին, իսկ մեր մարզում տարվա լավագույն մարզիկ ճանաչված Լեւոն Աղասյանին՝ 100 հազար դրամով։

Մարզպետի կողմից խոստացված համակարգիչը փոխանցվեց 2019թ․ կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր կապանցի Արեն Պետրոսյանին։

Մարզպետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորելով երիտասարդներին առաջիկա տոների կապակցությամբ՝ Հունան Պողոսյանը նաեւ նշեց․ «Ուզում եմ, որ այսօր չորս բան արձանագրեք․ 1-ին՝ երիտասարդությունն արդեն իսկ առավելություն է, 2-րդ՝ երբեք չբավարարվեք ձեռք բերածով, 3-րդ՝ որտեղ էլ լինեք, ուր էլ մեկնեք գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու նպատակով՝ վերադարձեք հայրենիք ու 4-րդ խնդրանք-պահանջ-հորդորս՝ մի՛շտ սովորեք»։

Ներկաները նաեւ հանդես եկան առաջարկներով ու բարձրաձայնեցին խնդիրների մասին։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն էլ վերջում փաստեց, որ իր պաշտոնավարման ընթացքում, ցավոք, դեռ չի եղել, որ ուսանողները կամ երիտասարդական խմբերը հանդես գան որեւէ նախաձեռնությամբ, ցանկանան դա իրագործել ու աջակցության համար դիմեն մարզպետարան ու կոչ արեց լինել առավել ակտիվ եւ նախաձեռնող։

Խրախուսվել է նաև քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արտուշ Մարգարյանը: 



ԱՂԲՅՈՒՐԸ: https://www.facebook.com/syunikregionaladministration/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (27.12.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 163 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԱՄՓՈՓԵՆՔ «ԱՄԱՆՈՐԻ ԵՐԵԿՈ 2015» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՓՈՓԵՆՔ «ԱՄԱՆՈՐԻ ԵՐԵԿՈ 2015» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան հագեցած էր գործնական աշխատանքներով
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան հագեցած էր գործնական աշխատանքներով

Սուրեն Խաչատրյան. Խոսք Գորիսի պետական քոլեջի մասին
Սուրեն Խաչատրյան. Խոսք Գորիսի պետական քոլեջի մասին

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան

«Ինտելեկտուալ խաչմերուկ» Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
«Ինտելեկտուալ խաչմերուկ» Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

ՈԱԱԿ-ում Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները քննարկում են փորձնական ինքնավերլուծությունը
ՈԱԱԿ-ում Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները քննարկում են փորձնական ինքնավերլուծությունը