24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաները կանցկացնեն «ԳՈւՄ» ՀԿ-ում և «Նոր Շունչ» ընկերությունում

Գորիսի պետական քոլեջը Գորիսում գործող «Նոր Շունչ» ՍՊ ընկերության և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության հետ կնքել է պրակտիկայի և գործնական պարապմունքների անցկացման պայմանագիր, համաձայն որի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաները կանցկացնեն վերոնշյալ կազմակերպություններում:

Համաձայն կնքված պայմանագրերի քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան վերոնշյալ կազմակերպություններում օգտվել ուսումնաարտադրական բազայից՝ մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված գործնական պարապմունքների և պրակտիկաների անցկացման համար, կիրառել ՏՀՏ-ները ՏՀՏ գրագիտության և ուսուցման գործընթացում ու պրակտիկայում, կատարել տեխնիկական, ծրագրային անսարքություն ունեցող համակարգիչների կարգաբերում, մասնակցել համակարգչային տեխնիկայով կատարվող աշխատանքներին։

«Նոր Շունչ»-ում և «Գործընկերություն և ուսուցում»-ում անցկացվող գործնական պարապմունքներն ու պրակտիկան հնարավորություն կտան քոլեջի ուսանողներին նախ և առաջ ծանոթանալու գորիսյան աշխատաշուկային, ինչպես նաև կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում:

«Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ-ին կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության առաքելությամբ: Կազմակերպության գործունեության երեք հիմնական ոլորտներն են՝ կրթական զարգացում, համայնքային զարգացում, ՔՀԿ զարգացում:

«Նոր Շունչ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի դեկտեմբերին։ Ընկերությունը Գորիս քաղաքում մատուցում է համակարգչային ծառայություններ՝ քարթրիջների լիցքավորում, համակարգիչների և համակարգչային սարքավորումների վերանորոգում, ծրագրավորում, ինտերնետ ծառայությունների մատուցում, գունավոր տպագրություն և համակարգչային տեխնիկայի առք ու վաճառք։

Հաշվի առնելով աշխատաշուկայում ինտեգրվելու ներկայիս պայմանները՝ քոլեջը կարևորում է ոլորտում առաջատար ընկերություններում գործնական պարապմունքների և պրակտիկաների անցկացումը:

Քոլեջ-գործատու համագործակցությունը հնարավորություն է տալիս նաև մասնագիտության մոդուլային ծրագրերն առավելագույնս համապատասխանեցնել գործատուի պահանջներին, որպեսզի շրջանավարտը հետագայում ավելի հեշտ կարողանա գտնել որակավորմանը համապատասխան աշխատանք:

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (17.12.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 240 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար
ԳՊՔ կայացավ ներքոլեջային շախմատի մրցաշար

Գորիսի պետական քոլեջում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին
Գորիսի պետական քոլեջում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին

Քոլեջի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովի
Քոլեջի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովի