08.12.2019թ., Կիրակի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեխնիկ-ծրագրավորողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ Մոբայլ»-ում և «ՕգմենթԱր»-ում

Գորիսի պետական քոլեջը, ՏՏ ոլորտում առաջատար «Ինստիգեյթ Մոբայլ» և «ՕգմենթԱր» ընկերությունների հետ կնքել է պրակտիկայի և գործնական պարապմունքների անցկացման պայմանագիր, համաձայն որի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաները կանցկացնեն «Ինստիգեյթ Մոբայլ»-ի Գորիսի մասնաճյուղում և «ՕգմենթԱր»-ում:

Համաձայն կնքված պայմանագրերի քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան վերոնշյալ կազմակերպություններում օգտվել ուսումնաարտադրական բազայից՝ մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված գործնական պարապմունքների և պրակտիկաների անցկացման համար, կիրառել ՏՀՏ-ները ՏՀՏ գրագիտության և ուսուցման գործընթացում ու պրակտիկայում, կատարել տեխնիկական, ծրագրային անսարքություն ունեցող համակարգիչների կարգաբերում, մասնակցել համակարգչային տեխնիկայով կատարվող աշխատանքներին։

«Ինստիգեյթ Մոբայլ»-ի Գորիսի մասնաճյուղում և «ՕգմենթԱր»-ում անցկացվող գործնական պարապմունքներն ու պրակտիկան հնարավորություն կտան քոլեջի ուսանողներին նախ և առաջ ծանոթանալու գորիսյան աշխատաշուկային, ինչպես նաև կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում:

Հաշվի առնելով աշխատաշուկայում ինտեգրվելու ներկայիս պայմանները՝ քոլեջը կարևորում է ոլորտում առաջատար ընկերություններում գործնական պարապմունքների և պրակտիկաների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու մմուհ-աշխատաշուկա փոխգործակցության մեջ, իսկ «Ինստիգեյթ Մոբայլ»-ն ու «ՕգմենթԱր»-ը Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից են և քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտների համար պոտենցիալ աշխատատեղ:

Քոլեջ-գործատու համագործակցությունը հնարավորություն է տալիս նաև մասնագիտության մոդուլային ծրագրերն առավելագույնս համապատասխանեցնել գործատուի պահանջներին, որպեսզի շրջանավարտը հետագայում ավելի հեշտ կարողանա գտնել որակավորմանը համապատասխան աշխատանք:

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (16.11.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 210 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Հանդիպում-զրույց  Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ
Հանդիպում-զրույց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ, ԳՈՐԻՍԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ «ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Գորիսի պետական քոլեջի ուսանողական եւ դասախոսական կոլեկտիվներն այսօր տարածաշրջանի հրաձգարանում էին
Գորիսի պետական քոլեջի ուսանողական եւ դասախոսական կոլեկտիվներն այսօր տարածաշրջանի հրաձգարանում էին

ԱՄՓՈՓԵՆՔ «ԱՄԱՆՈՐԻ ԵՐԵԿՈ 2017» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՓՈՓԵՆՔ «ԱՄԱՆՈՐԻ ԵՐԵԿՈ 2017» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գորիսի պետական քոլեջը եւս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի (տեսանյութ)
Գորիսի պետական քոլեջը եւս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի (տեսանյութ)