23.09.2019թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ » մասնագիտությունների ուսանողերի պրակտիկան Գորիսի բժշկական կենտրոնում

Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների 2-րդ, 3-րդ կուրսերի ուսանողների ակտիվ ուսումնական պրակտիկան անց է կացվել Գորիսի բժշկական կենտրոնում: Չորսշաբաթյա պրակտիկայի ժամանակ ուսանողներն իրենց ակտիվությունն են ցուցաբերել հիվանդանոցի մանկական, վիրաբուժական, թերապևտիկ բաժանմունքներում:

  

«Մանկաբարձական գործ» մասնագիտության պրակտիկայի նպատակն է ուսանողին սովորեցնել ինքնուրույն կողմնորոշվել և ճիշտ կազմակերպել հիվանդություններով տառապող հղիների և ծննդկանների խնամքը, իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ, հմտորեն կատարել բժշկի նշանակումները, հղիության և ծննդաբերության վրա ազդող առավել տարածված ներքին հիվանդությունները, առաջացման պատճառները, կլինիկական արտահայտությունները, ախտորոշման մեթոդները, բարդությունները, կանխարգելման, բուժման և խնամքի սկզբունքները:

  

«Քույրական գործ» մասնագիտության պրակտիկայի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ բազային գիտելիքներ, կրտսեր բուժքրոջ գործառույթների, մանրէազերծման, պարզագույն ֆիզիոթերապևտիկ միջամտությունների, դեղերի ներմուծման եղանակների, հոգնաների, մարմնի բիոմեխանիկայի, մեջքի, ողնաշարի վնասվածքներով, պառկելախոցերով պացիենտների խնամքի իրականացման հմտություններ:

«Մանկաբարձական գործ» մասնագիտության ուսանողների ավելի շատ լուսանկարներ դիտելու համար սեղմեք այստեղ, իսկ «Քույրական գործ» մասնագիտության ուսանողների ավելի շատ լուսանկարներ դիտելու համար սեղմեք այստեղ:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (04.07.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 342 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները մասնակցել են «Սոցիալական գործընկերության  համայնքային մոդել»-ի  նախագծի ներկայացումը
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները մասնակցել են «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագծի ներկայացումը

Գորիսի պետական քոլեջի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարման» մասնագիտության կուրսի ուսանողների առօրյան
Գորիսի պետական քոլեջի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարման» մասնագիտության կուրսի ուսանողների առօրյան

Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեր ուսանող Մերի Նուրիջանյանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարեվերջյան տոնական հաշվետու համերգին (լուսանկարներ, տեսանյութ)

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Ոչինչ չի մոռացվում...
Ոչինչ չի մոռացվում...

Գիտելիքի և դպրության օրը Գորիսի պետական քոլեջում
Գիտելիքի և դպրության օրը Գորիսի պետական քոլեջում