24.09.2019թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում ավարտվեցին պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

Գորիսի պետական քոլեջում ավարտվեցին պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները: Այս անգամ իրենց ավարտական քննություն են հանձնել «Մանկաբարձական գործ» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունների ուսանողները:

Հունիսի 27-ին «Քույրական գործի հիմունքներ» և հուլիսի 1-ին «Մանկաբարձական գործ» առարկաներից քննություն են հանձնել «Մանկաբարձական գործ» մասնագիտության ուսանողները: «Քույրական գործի հիմունքներ» առարկայի քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Վիգեն Ղուլունցը (Գորիս բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Գայանե Գրիգորյանը (քննող դասախոս), Լիաննա Գևորգյանը, Լևոն Հարությունյանը, Աննա Ամարյանը և Աննա Մանգասարյանը: «Մանկաբարձական գործ» առարկայի քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Վիգեն Ղուլունցը (Գորիս բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Կարինե Յոլյանը (քննող դասախոս), Լիաննա Գևորգյանը, Մարգարիտա Զադայանը, Գայանե Գրիգորյանը և Աննա Մանգասարյանը:

  

  

  

  

«Մանկաբարձական գործ» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

 

Հունիսի 29-ին «Նախադպրոցական հոգեբանություն» և հուլիսի 4-ին «Նախադպրոցականի մանկավարժություն՝ մասնավոր մեթոդիկաներով» առարկաներից քննություն են հանձնել «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները: «Նախադպրոցական հոգեբանություն» առարկայի քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Ժասմեն Խաչատրյանը (Գորիսի թիվ 2 ՆՈւՀ-ի տնօրեն), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Ալվարդ Ավետիսյանը (քննող դասախոս), Օլյա Ալեքսանյանը, Աննա Ալեքսանյանը, Անի Յուզբաշյանը և Ալիսա Սիմոնյանը: «Նախադպրոցականի մանկավարժություն՝ մասնավոր մեթոդիկաներով» առարկայի քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Ժասմեն Խաչատրյանը (Գորիսի թիվ 2 ՆՈւՀ-ի տնօրեն), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Ալվարդ Ավետիսյանը (քննող դասախոս), Օլյա Ալեքսանյանը, Աննա Ալեքսանյանը, Անի Յուզբաշյանը և Ալիսա Սիմոնյանը: 

  

  

  

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

2018-2019 ուստարում Գորիսի պետական քոլեջն ունեցավ 64 շրջանավարտ, որից 7 շրջանավարտ «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության գծով, 12 շրջանավարտ՝ «Խոհարարական գործ» մասնագիտության գծով, 13 շրջանավարտ՝ «Համակարգիչների շահագործում» մասնագիտության գծով, 10 շրջանավարտ՝ «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության գծով, 4 շրջանավարտ՝ «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության գծով, 5 շրջանավարտ՝ «Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության գծով, 6 շրջանավարտ՝ «Մանկաբարձական գործ» մասնագիտության գծով և 7 շրջանավարտ՝ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության գծով: «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության գծով Գորիսի պետական քոլեջը 2018-2019 ուստարում շրջանավարտ չի թողարկել, քանի որ նշված մասնագիտության 4-րդ կուրսի թվով 6 ուսանողները չէին կատարել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման մասին կարգի 14-րդ կետի պահանջները, այն է՝ պետական ամփոփիչ ստուգման թույլատրվում են այն ուսանողները, ովքեր կատարել են տվյալ մասնագիտության ուսումնական պլանով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները:

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (04.07.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 645 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառում Գորիսի պետական քոլեջում
ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառում Գորիսի պետական քոլեջում

Ուղղությունը դեպի Տաթև համայնքի դպրոցներ
Ուղղությունը դեպի Տաթև համայնքի դպրոցներ

Հայկական հաղթական մայիս...Շնորհավո՜ր Մայիսի 9:
Հայկական հաղթական մայիս...Շնորհավո՜ր Մայիսի 9:

Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ » մասնագիտությունների ուսանողերի պրակտիկան Գորիսի բժշկական կենտրոնում
Գորիսի պետական քոլեջի  «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ » մասնագիտությունների ուսանողերի պրակտիկան Գորիսի բժշկական կենտրոնում

Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը
Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը

Դպրոցական դասագրքերի անփոխարինելի գրադարան
Դպրոցական դասագրքերի անփոխարինելի գրադարան