23.09.2019թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում շարունակվում են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

Գորիսի պետական քոլեջում շարունակվում են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները: Այս անգամ քննություն են հանձնել «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Խոհարարական գործ», «Դեղագործություն» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունների ուսանողները:

Հունիսի 27-ին ընդհանուր և հատուկ մասնագիտական խմբի մոդուլներից համալիր քննություն են հանձնել «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները: Քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Դոնարա Ներսիսյանը («Միլենա» գեղեցկության սրահի վարսահարդար), տեղակալ՝ Սերգեյ Ավանեսյանը (Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն) և անդամներ՝ Լուսինե Լազարյանը (քննող վարպետ), Լյուդմիլա Գրիգորյանը, Օլյա Ալեքսանյանը և Բելա Վարդանյանը:

  

  

  

  

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

 

Հունիսի 28-ին ընդհանուր և հատուկ մասնագիտական խմբի մոդուլներից համալիր քննություն են հանձնել «Խոհարարական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները: Քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Ասյա Բաղդագյուլյանը («Սյունիք» ռեստորանային համալիրի ավագ խոհարար), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Գայանե Վարդանյանը (քննող վարպետ), Լյուդմիլա Գրիգորյանը, Օլյա Ալեքսանյանը և Բելա Վարդանյանը: 

  

  

  

  

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

 

Հունիսի 28-ին «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկայից քննություն է հանձնել քոլեջի 2017-2018 ուստարվա «Դեղագործություն» մասնագիտության շրջանավարտ Զարինե Բաղդամյանը, ով 2017-2018 ուստարում հնարավորություն չի ունեցել մասնակցելու տվյալ առարկայի քննությանը: Քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Լիանա Դադալյանը («Ֆարմ Էլեն» ՍՊԸ տնօրեն), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Մարինե Մարտիրոսյանը (քննող դասախոս), Լիանա Գևորգյանը, Աննա Ամարյանը և Աննա Մանգասարյանը: 

  

 

Հունիսի 29-ին «Նախադպրոցական հոգեբանություն» առարկայից քննություն են հանձնել «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները: Քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Ժասմեն Խաչատրյանը (Գորիսի թիվ 2 ՆՈւՀ-ի տնօրեն), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Ալվարդ Ավետիսյանը (քննող դասախոս), Օլյա Ալեքսանյանը, Աննա Ալեքսանյանը, Անի Յուզբաշյանը և Ալիսա Սիմոնյանը: 

  

  

  

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (29.06.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 759 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջի բժշկական մասնագիտությունները
Գորիսի պետական քոլեջի բժշկական մասնագիտությունները

Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում
Շաբաթօրյակ Գորիսի պետական քոլեջում

Կրթության տեսչական մարմնի հանդիպումը Կապանում՝ ՄՄՈւՀ-երի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
Կրթության տեսչական մարմնի հանդիպումը Կապանում՝ ՄՄՈւՀ-երի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

«Հաղթանակած» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը քոլեջի ուսանողների և աշխատակիցների հետ
«Հաղթանակած» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը քոլեջի ուսանողների և աշխատակիցների հետ

Ուսանողությունը՝ հզոր պետության կերտողներ
Ուսանողությունը՝ հզոր պետության կերտողներ

Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ