23.09.2019թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

Գորիսի պետական քոլեջում մեկնարկել են պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները: 

Հունիսի 21-ին ընդհանուր և հատուկ մասնագիտական խմբի մոդուլներից համալիր քննություն են հանձնել «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները: Քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Վարդան Ստեփանյանը («Վարդան Ստեփանյան» Ա/Ձ-ի փայտե իրերի և կահույքի արտադրամասի վարպետ), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Վարդան Բաղդագյուլյանը (քննող վարպետ), Արման Մեժլումյանը, Օլյա Ալեքսանյանը և Բելա Վարդանյանը:

  

  

  

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

 

Հունիսի 24-ին ընդհանուր և հատուկ մասնագիտական խմբի մոդուլներից համալիր քննություն են հանձնել «Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության 3-րդ և «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 1-ին կուրսերի ուսանողները։ 

«Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության ուսանողների քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Օրդյանը (Քանդակագործության արվեստանոցի քանդակագործ), տեղակալ՝ Կարեն Լազարյանը (Գորիսի պետական քոլեջի տնօրեն) և անդամներ՝ Նարեկ Օրդյանը (քննող վարպետ), Վարդան Բաղդագյուլյանը, Մարինե Մաթևոսյանը և Ալիսա Սիմոնյանը:

  

  

  

  

«Գեղանկարչություն և քանդակագործություն» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

 

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Ղազարյանը («Ինստիգեյթ Մոբայլ» ՓԲ ընկերության Գորիսի մասնաճյուղի որակի ապահովման ինժեներ, թեստավորման և ավտոմատացման մասնագետ), տեղակալ՝ Սերգեյ Ավանեսյանը (Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն) և անդամներ՝ Տիգրան Հարությունյանը (քննող դասախոս), Օլյա Ղուլյանը, Սաթինե Գրիգորյանը, Օլյա Ալեքսանյանը և Բելա Վարդանյանը:

  

  

  

  

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

 

Հունիսի 25-ին ընդհանուր և հատուկ մասնագիտական խմբի մոդուլներից համալիր քննություն են հանձնել «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները: Քննությունն ընդունել են հանձնաժողովի նախագահ՝ Հերմինե Գասպարյանը («Կար ու ձև» արհեստանոցի դերձակ-մոդելավորող), տեղակալ՝ Սերգեյ Ավանեսյանը (Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն) և անդամներ՝ Մարինե Հայրապետյանը (քննող վարպետ), Լյուդմիլա Գրիգորյանը, Օլյա Ալեքսանյանը և Բելա Վարդանյանը:

  

  

  

  

«Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների ավարտական քննության ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (24.06.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 621 | ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/1
«ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
«ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

Գորիսի պետական քոլեջի աշխատակիցների հանդիպումը  ուսանողական խորհրդի  անդամների հետ
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցների հանդիպումը ուսանողական խորհրդի անդամների հետ

ԳՊՔ-ի վոլեյբոլի թիմի նոր նվաճումները (լուսանկարներ)
ԳՊՔ-ի վոլեյբոլի թիմի նոր նվաճումները (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից
Գորիսի պետական քոլեջում դասերը մեկնարկելու են փետրվարի 4-ից

Այսուհետ չեն լինելու դպրոց, քոլեջ կամ բուհ չհաճախող, բայց դիպլոմ ստացող մարդիկ. ԿԳ նախարար (տեսանյութ)
Այսուհետ չեն լինելու դպրոց, քոլեջ կամ բուհ չհաճախող, բայց դիպլոմ ստացող մարդիկ. ԿԳ նախարար (տեսանյութ)

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառում Գորիսի պետական քոլեջում
ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառում Գորիսի պետական քոլեջում