23.09.2019թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏՏ ոլորտի մասնագիտությունները Գորիսի պետական քոլեջում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից է:

Այս ոլորտը շատ կարճ ժամանակամիջոցում աշխարհի բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի, ամենաարագ զարգացող ճյուղերից է դարձել` նպաստելով  տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ մեծ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանն ու երկրի վարկանիշի բարձրացմանը:  

Գորիսի պետական քոլեջում ներդրված է ՏՏ ոլորտի երկու մասնագիտություն. «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Համակարգիչների շահագործում»:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկն է: 

Գորիսի պետական քոլեջում 12-ամյա կրթության հիմքով «ՀՏ և ԱՀԾԱ» մասնագիտությունը ներ է դրվել 2002 թվականին, իսկ 2017 թվականից ընդունելություն է կատարվում նաև 9-ամյա կրթության հիմքով:

16 տարիների ընթացքում քոլեջը «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ թողարկել է ավելի քան 300 շրջանավարտ:

«ՀՏ և ԱՀԾԱ» մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են համակարգչային ցանցերի և միջավայրերի ծրագրային մշակման, հեռահար տվյալների հենքերի մշակման և օգտագործման, տեքստային և գրաֆիկական տեղեկատվության նախապատրաստման, պահպանման և հաղորդման աշխատանքներ:

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքների մասին մանրամասն ինֆորմացիա, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.







  • Մասնագիտության լուսանկարները՝ այստեղ:

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը նույնպես մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից է:

Գորիսի պետական քոլեջում 12-ամյա կրթության հիմքով «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը ներ է դրվել 2015 թվականին, և այս կարճ ժամանակահատվածում թողարկել է 52 շրջանավարտ:

Ըստ կրթական չափորոշիչների համակարգչային օպերատորը պետք է կարողանա. թվայնացնել և պահպանել տեքստային, գրաֆիկական կամ ձայնային փաստաթղթերը, էլեկտրոնային կապի միջոցների օգությամբ ուղարկել դրանք, աշխատել համակարգչային հարակից սարքերով, կատարել տեղեկատվության որոնում ինտերնետում:

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքների մասին մանրամասն ինֆորմացիա, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.








  • Մասնագիտության լուսանկարները՝ այստեղ:


ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (23.07.2018)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1193 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի  ձևավորումը և նախագահի  ընտրությունները
ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի ձևավորումը և նախագահի ընտրությունները

2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳՊՔ-ի վոլեյբոլի թիմի նոր նվաճումները (լուսանկարներ)
ԳՊՔ-ի վոլեյբոլի թիմի նոր նվաճումները (լուսանկարներ)

«Ամենաթույլ օղակը». ինտելեկտուալ խաղ-միջոցառում Գորիսի պետական քոլեջում
«Ամենաթույլ օղակը». ինտելեկտուալ խաղ-միջոցառում Գորիսի պետական քոլեջում

Եղիշե Չարենց: Գրական ցերեկույթ Գորիսի պետական քոլեջում
Եղիշե Չարենց: Գրական ցերեկույթ Գորիսի պետական քոլեջում

Գորիսը խոնարհվում է իր անզուգական զավակի՝ Ամենայն հայոց գուսանի հիշատակի առջեւ
Գորիսը խոնարհվում է իր անզուգական զավակի՝ Ամենայն հայոց գուսանի հիշատակի առջեւ