22.11.2019թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՒ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  2017-2018 ուստարվանից Գորիսի պետական քոլեջում կրկին կգործի 1012.01.4  «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում» մասնագիտությունը: 

   2017-2018 ուստարում ուսանողները հնարավարություն կունենան մասնագիտական պրակտիկան անցկացնել Գորիս քաղաքի բարձրակարգ գեղեցկության սրահներից մեկում, ինչպես նաև լրացուցիչ՝ մեկ ամիս տևողությամբ գործնական պարապմունքներ, կրկին նույն գեղեցկության սրահում: 
   Ուսումնառությունն ավարտելուց հետո «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում» մասնագիտության լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել «Լուսինե» գեղեցկության սրահում:
   «Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում» մասնագիտության ընդհանուր բնութագիրը.

Մասնագետի որակավորումը` վարսահարդար
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի

   Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության «վարսահարդար» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները:

  1. Լվանալ, կտրել,ներկել և հարդարել կանանց և տղամարդկանց մազերը,
  2. Սափրել և հավասարեցնել տղամարդկանց մորուքը,
  3. Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

   Նախնական մասնագիտական (մասնագիտական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության «վարսահարդար» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.

1.    Դիմավորել, ողջունել և ընդունել հաճախորդին, օգնել նրան հարմարավետ տեղավորել բասկաթոռում:
2.    Հաճախորդի հետ գալ փոխհամաձայնության ծառայության վերաբերյալ:
3.    Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
4.    Մազերը նախապատրաստել կտրման և հարդարման, մերսել գլխամաշկը և լվանալ մազերը:
5.    Կատարել մազերի կտրում:
6.    Կատարել մազերի հարդարում:
7.    Կատարել մազերի ներկում:
8.    Կատարել մազերի գանգրացում և ուղղում:
9.    Կատարել բարդ և հանդիսավոր սանրվածքների ձևավորում:
10.    Կատարել կտրվածքների և սանրվածքների մոդելավորում:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (18.11.2016)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 1444 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Խոհանոցային տեխնիկայի ճիշտ և անվտանգ օգտագործումը. սանիտարիայի և հիգիենայի կանոնների պահպանումը
Խոհանոցային տեխնիկայի ճիշտ և անվտանգ օգտագործումը. սանիտարիայի և հիգիենայի կանոնների պահպանումը

Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը  ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին
Գորիսի պետական քոլեջի առաջին քայլերը ինստիտուցիոնալ հավատարմագրման ճանապարհին

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը դասավանդող դասախոսները մասնակցեցին երկօրյա վերապատրաստման դասընթացին
«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը դասավանդող դասախոսները մասնակցեցին երկօրյա վերապատրաստման դասընթացին

Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով
Քոլեջի դասախոս Աննա Ամարյանը պարգևատրվել է շնորհակալագրով

Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)
Մարտի 8-ը Գորիսի պետական քոլեջում (լուսանկարներ)

Սոցիալապես որքան արդար՝ այդքան զորավոր է հայրենիքը: Գ. Նժդեհ Անկախության տոնը Գորիսի պետական քոլեջում
Սոցիալապես որքան արդար՝ այդքան զորավոր է հայրենիքը: Գ. Նժդեհ Անկախության տոնը Գորիսի պետական քոլեջում