19.11.2019թ., Երեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

Հագուստի արտադրությունը թեթև արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկն է, որի հիմնական խնդիրն է բավարարել հագուստի նկատմամբ բնակչության անընդհատ աճող պահանջարկը:

Քոլեջը հնարավորություն է տալիս ոչ միայն բավարարել այդ պահանջարկը, այլև իմանալ ժամանակակից կարի արտադրության տեխնոլոգիական գործընթացը, տիրապետել մեքենասարքավորումներին ու աշխատանքի կազմակերպման նրբություններին:
Ընդունելությունը հիմնական ընդհանուր կրթության հիմքով` 3 տարի ուսուցման տևողությամբ:
ՈՒսումնական պլանը հագեցած է պրակտիկաներով, որոնք մեր ուսանողներն անց են կացնում նաև քաղաքի տարբեր կարի արտադրական միավորումներում:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությամբ «Դերձակ» որակավորումով:

 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Դերձակ» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.
1.    ստուգել մեքենասարքավորումների տեխնիկական վիճակը, լիցքավորել մեքենաները,
2.    ուրվագծել պատվերի էսքիզը, վերցնել հաճախորդի մարմնի չափսերը, ձևել հագուստը,
3.    պատրաստել, նորոգել, ձևափոխել տարբեր չափահասակների երեխաների, տղամարդու և կանացի պատվիրված հագուստ կամ կարածո` օգտագործելով մանածագործական, ոչ գործվածքային նյութեր և կաշի,
4.    արդուկել և փաթեթավորել արտադրանքը, հանձնել այն հաճախորդին,
5.    արտադրության հոսքային գծում աշխատելու դեպքում կատարել տարբեր տեխնոլոգիական օպերացիաներ:
 «Դերձակ» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.
1.    ընդունել պատվեր, հաճախորդի հետ փոխադարձ համաձայնության գալ կատարման ժամկետի և գնի վերաբերյալ, համատեղ ընտրել կոմպլեկտավորող նյութերը և ակսեսուարները, աստառացուն, հարդարող նյութերը,
2.    հաճախորդի հետ կնքել կենցաղսպասարկման պայմանագիր,
3.    հաճախորդին տալ մասնագիտական խորհուրդներ արտադրանքը խնամելու և պահպանելու վերաբերյալ:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Անի_Աթանեսյան (27.07.2016)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 985 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին․ ԳՊՔ-ի ուսանողուհի Նանե Վանեսյանը Գորիսի թիմի մարզուհիներից է
Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին․ ԳՊՔ-ի ուսանողուհի Նանե Վանեսյանը Գորիսի թիմի մարզուհիներից է

Կրթության մասին փորձում է դատողություններ անել Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչը
Կրթության մասին փորձում է դատողություններ անել Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչը

Գորիսի պետական քոլեջի ուսանողական եւ դասախոսական կոլեկտիվներն այսօր տարածաշրջանի հրաձգարանում էին
Գորիսի պետական քոլեջի ուսանողական եւ դասախոսական կոլեկտիվներն այսօր տարածաշրջանի հրաձգարանում էին

Ընդօրինակման արժանի քաղաքացին ու կազմակերպիչը. մեր նամականուց
Ընդօրինակման արժանի քաղաքացին ու կազմակերպիչը. մեր նամականուց

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա  «Վերջին զանգ» միջոցառումը
ԳՊՔ-ում հունիսի 8-ին տեղի կունենա «Վերջին զանգ» միջոցառումը