22.11.2019թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

  1991թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:

  1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

  Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել Բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»:

  Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989թ. փետրվարից` 1992թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  անվտանգությունը:

  Երկրորդ փուլը (1992թ. հունիսից` 1994թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ:

  Երրորդ փուլը (1994թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` խաղաղ պայմաններում հիմնական ուշադրությունը սևեռվում է զորքերի տեսակների զարգացմանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը և զինծառայողների կյանքի պայմանների բարելավմանը:

  2007թ. հունվարին Հայաստանի Բանակը նշել է հիմնադրման 15 ամյակը: Փորձագետները կարծում են, որ Հայաստանի Բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում:



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (27.01.2016)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 604 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Հասարակության մեջ բոլորս հավասար իրավունքներ ունենք
Հասարակության մեջ բոլորս հավասար իրավունքներ ունենք

Սյունիքում նշվեց Ուսանողների միջազգային տոնը (լուսանկարներ)
Սյունիքում նշվեց Ուսանողների միջազգային տոնը (լուսանկարներ)

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների գործնական կատարելագործված  քայլերը կարվինգի բնագավառում
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների գործնական կատարելագործված քայլերը կարվինգի բնագավառում

Ժամանակի օվկիանում` առանց նավաբեկության
Ժամանակի օվկիանում` առանց նավաբեկության

«ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
«ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»

ԳՊՔ-ի  «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները  պատրաստել են  յուրօրինակ  ձեռքի աշխատանք
ԳՊՔ-ի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները պատրաստել են յուրօրինակ ձեռքի աշխատանք