01.06.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Այսուհետ Գորիսի պետական քոլեջի կայքում կարող եք լսել առաջին ուսանողական ռադիոն՝ «ՌԱԴԻՈ ՖԱՄԱ»-ն

 

  Այսուհետ Գորիսի պետական քոլեջի կայքում կարող եք լսել առաջին ուսանողական ռադիոն՝ «Ռադիո Ֆամա»-ն:

  Մանկավարժական համալսարանի ռադիոն կոչվեց Ֆամա՝ ամեն ինչ լսող և ամեն ինչ տեսնող հունական աստվածուհու անունով: «Ռադիո Ֆամա»-ն իր գործունեությունը սկսել է 2013-ի նոյեմբերի 1-ից: Որպես լրատվական գործունեություն իրականացնող՝ «Ռադիո Ֆամա»-ի առաջին հաղորդումը եղել է հենց լրատվական թողարկումների ապահովումը. ողջ օրվա ընթացքում երեք ժամը մեկ եթերում է օրվա լուրերի թողարկումը՝ 12:30, 15:00, 18:00 (գլխավոր թողարկում) և 21:00:

  «Ռադիո Ֆամա»-ի հաղորդացանցի այսօրվա բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են՝ իրենց նոր մոտեցումներով ու երիտասարդական շնչով: Դրանք միտված են բացահայտելու համալսարանի երիտասարդ սետածագործողներին, անդրադառնալու ուսանողներին անհանգստացնող ու հետաքրքրող ամենատարբեր հարցերին, ողջունում է շնորհալի ու տաղանդավոր երիտասարդների նախաձեռնությունները:

  «Ռադիո Ֆամա»-ն նախ ծանոթացնում է ուսանողական և երիտասարդության, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին: Իսկ մյուս կողմից այն նաև մանակավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստա և ռադիո լրագրության ամբիոնի ուսանողների համար գործնական պարպմունքների, փորձ ձեռք բերելու լավագույն դպրոց է:

  «Ռադիո Ֆամա»-ի պաշտոնական կայքը՝ «Ռադիո Ֆամա»

 

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (26.12.2015)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 698 | ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/1
Դպրոցական դասագրքերի անփոխարինելի գրադարան
Դպրոցական դասագրքերի անփոխարինելի գրադարան

Գորիսի պետական քոլեջի նորաստեղծ ուսումնամեթոդական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել
Գորիսի պետական քոլեջի նորաստեղծ ուսումնամեթոդական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

«Ուսման ընթացքում ուսանողը պետք է աշխատի» թեմայով բանավեճ քոլեջում
«Ուսման ընթացքում ուսանողը պետք է աշխատի» թեմայով բանավեճ քոլեջում

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ինֆորմատիկայի մասնագետ (դասախոս)
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում անհրաժեշտ է ինֆորմատիկայի մասնագետ (դասախոս)

Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը
Քոլեջի ավարտական քննությունների և պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցը, հարցաշարերը

Ժամանակն է մեկընդմիշտ Հայերեն ANSI-ից անցնել Յունիքոդի
Ժամանակն է մեկընդմիշտ Հայերեն ANSI-ից անցնել Յունիքոդի