02.08.2021թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Համագործակցության պայմանագիր Գորիսի պետական քոլեջի եւ Երևանի «Հայբուսակ» համալսարանի միջեւ

Գորիսի պետական քոլեջը համագործակցության պայմանագիր է կնքել Երևանի «Հայբուսակ» համալսարանի հետ, համապատասխան որի քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակել նշված համալսարանի համապատասխան մասնագիտությունների երկրորդ կուրսից:

Կնքված համագործակցության պայմանագրի համապատասխան քոլեջի «Դեղագործություն», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Նախադպրոցական կրթություն», «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» մասնագիտությունների բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել Երևանի «Հայբուսակ» համալսարանի, համապատասխանաբար, «Ֆարմացիա», «Ինֆորմատիկա», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Բուժական գործ» մասնագիտություններով:

Համագործակցության պայմանագրով Գորիսի պետական քոլեջը և Երևանի «Հայբուսակ» համալսարանը պարտավորվում են հանրակրթության նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնել լայնամասշտաբ համագործակցություն` ուսումնամեթոդական աշխատանքների կատարման, մասնագետների վերապատրաստման, առաջավոր փորձի փոխանակման, միջազգային նորարար ծրագրերի ներդրման, գիտական համաժողովների, թեմատիկ մշակութային միջոցառումների, սեմինարների անցկացման, շարունակական կրթության իրականացման և այլ համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով։ 

Գորիսի պետական քոլեջի համագործակցության պայմանագրերը՝ այստեղ:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (24.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 154 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու արտադրական ուսուցման վարպետները ներկայացնում են քոլեջի մասնագիտությունները
Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու արտադրական ուսուցման վարպետները ներկայացնում են քոլեջի մասնագիտությունները

ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ
ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ

ՔՈԼԵՋԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ՝ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՈԼԵՋԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ՝ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ, ԳՈՐԻՍԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Սյունիքում նշվեց Ուսանողների միջազգային տոնը (լուսանկարներ)
Սյունիքում նշվեց Ուսանողների միջազգային տոնը (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջը մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ դադարեցնում է ուսումնական պրոցեսը
Գորիսի պետական քոլեջը մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ դադարեցնում է ուսումնական պրոցեսը