16.06.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ըստ ՀՀ աշխատաշուկայի պահանջների:

Ընդունելության տեղերը հաստատվել են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների կհատկացնի իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Ընդհանուր առմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 4682 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 3312, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 1370: Միջին մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 5784 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 5614, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ 15, ՀՀ ոստիկանությանը՝ 65, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 90:

Որոշման նախագիծը մշակելիս, ըստ աշխատաշուկայի պահանջարկի, հաշվի է առնվել ուսումնական հաստատությունների՝ մասնագետներ պատրաստելու հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև ըստ մասնագիտությունների հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում բնակվում է սոցիալապես ավելի անապահով խավ, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 95 տոկոսը սովորում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով առնվազն ընդունելության անցումային միավոր հավաքելու դեպքում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին կընդունվեն անվճար ուսուցման համակարգ, որի նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով նոր ներդրվող մասնագիտություններին, մասնավորապես «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով կլինեն հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է նախագիծը:

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (11.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 137 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին
Գորիսի պետական քոլեջի ուսանողական, դասախոսական կոլեկտիվները և վարչական անձնակազմը նույնպես մրացան համապետական շաբաթօրյակին

Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք
Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք

Գորիսի պետական քոլեջում ավարտվեցին պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները
Գորիսի պետական քոլեջում ավարտվեցին պետական ատեստավորման ամփոփիչ քննությունները

Այսօր քոլեջի դասախոսներն այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ
Այսօր քոլեջի դասախոսներն այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների գործնական կատարելագործված  քայլերը կարվինգի բնագավառում
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների գործնական կատարելագործված քայլերը կարվինգի բնագավառում

Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում
Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան կանցկացնեն «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում