17.06.2021թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հետագա ակտիվացումը Գորիսի պետական քոլեջում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման խնդիրը վերջին տարիներին եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ են արձանագրվել: Սակայն այդ ամենի հանդեպ նոր ու առավել ակտիվ մոտեցումների կարիք առաջացավ 2020 թվականին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով եւ տվյալ իրավիճակում ուսումնական պրոցեսի կազմակերպման անհրաժեշտությամբ:

Ստեղծված իրավիճակում կրթության անընդհատության ապահովման նպատակով Գորիսի պետական քոլեջում եւս կազմակերպվեց հեռավար ուսուցում:

Քոլեջի ե՛ւ դասախոսները, ե՛ւ ուսանողները, ե՛ւ ծնողներն այդ փորձություն-մարտահրավերին արժանապատվորեն դիմակայեցին ու աշխատանքները կազմակերպեցին պատշաճ:

Ընթացքում տնօրինությունը գործադրել  է ջանքեր՝  դասախոսների եւ ուսանողների ՏՀՏ գրագիտության նվազագույն շեմը, ինչպես եւ ՏՀՏ ռեսուրսներից օգտվելու ու կիրառելու պատրաստվածությունն ապահովելու համար:

Հստակեցվել են հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսներ պարունակող առցանց կրթական միջավայրերը:

Քոլեջի դասախոսներն այդ ընթացքում կիրառեցին հեռավար կրթության տարբեր գործիքներ՝ սոցիալական մեդիա հարթակներ, տեսակապեր եւ այլն:

Քոլեջի կայքում ստեղծվեց հեռավար ուսուցման համար նախատեսված առանձին բաժին, որտեղ մեկտեղվեցին առցանց ուսուցման աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար փաստաթղթային ձևանմուշների օրինակներ, մոդուլային և առարկայական ծրագրեր, մասնագիտությունների կրթական չափորոշիչներ, դասագրքեր, ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկներ և այլն:

Հարստացվեց նաև կայքի «Էլեկտրոնային գրադարան» բաժինը, տեղադրվեցին քոլեջում ներդրված մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, մոդուլների ուսումնառության նյութերի հավաքածուներ, հանրակրթական առարկաների ուսուցման համար նախատեսված դասագրքեր:

Այդ աշխատանքների հետագա արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է քոլեջի մակարդակով գնահատել կազմակերպված հեռավար ուսուցման արդյունավետությունը, կատարված աշխատանքների ծավալը, լրացուցիչ դասերի անհրաժեշտությունը (նախնական ամփոփումներ քանիցս արվել են):

Ըստ նախնական ամփոփումների՝ առաջնահերթ խնդիր է մնում դասախոսների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներին լիարժեք տիրապետելը: Հարկ է նշել նաև, որ կային դասախոսներ, ովքեր հեռավար ուսուցման ընթացքում են սկսել օգտագործել թվային տեխնոլոգիաները: Սկզբնական շրջանում վերջիններս դժվարանում էին կիրառել առցանց հարթակները, սակայն հեռավար ուսուցման հետ զուգահեռ ստանալով օգնություն և խորհրդատվություն քոլեջի ինֆորմատիկայի մասնագետների կողմից, կարողացան պատշաճ կերպով իրականացնել հեռավար ուսուցումը:

Դասախոսների, աշխատակիցների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետման զարգացման ուղղությամբ 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին քոլեջում կազմակերպվեց համակարգչային օպերատորության դասընթաց՝ հաստատված մոդուլային կարճաժամկետ ծրագրի հիման վրա, որին մասնակցեցին քոլեջի տաս աշխատակիցներ։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին ստուգարք, որի հիման վրա նրանց տրվեցին վկայականներ։

Նույնը խնդիրն է նաեւ ուսանողների առումով: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի պետական քոլեջում ներդրված է երկու ՏՏ ոլորտի մասնագիտություն, ուստի ուսանողների զգալի մասը տիրապետում էր տեխնիկական միջոցներին:

Առաջնահերթ այդ խնդիրները չլուծելու դեպքում խոչընդոտներն անխուսափելի են լինելու:

Նախնական փորձը ցույց է տալիս նաեւ, որ չկա հեռավար ուսուցման էության միասնական ըմբռնում:

Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ժամանակն է հանրապետությունում ունենալ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միասնական ուսումնական հարթակ՝ նախարարության մակարդակով կազմակերպված, էլեկտրոնային դասերի միասնական պաշար, որպեսզի չընկղմվենք չլիցենզավորված ուսումնական նյութերի մեջ:

Հեռավար ուսուցման արդյունավետության գնահատման նախնական ամփոփումը ցույց տվեց, որ ոչ պակաս կարեւոր է այն ուսանողներին աջակցելու խնդիրը, ովքեր ունեն կապի հասանելիության, ինչպես եւ համակարգիչներ ձեռք բերելու կարիք՝ նաեւ ընտանիքների սոցիալական վիճակով պայմանավորված: Այս խնդրի հետևանքով հեռավար ուսուցման ընթացքում քոլեջում ուսումնառողների մոտ 12.5 տոկոսը չի մասնակցել դասապրոցեսին:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (08.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 112 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Առուշ Առուշանյանի ֆինանսական օժանդակությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում Գորիսի պետական քոլեջում
Առուշ Առուշանյանի ֆինանսական օժանդակությամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջ... Վայր, որ հարազատ է այստեղ սովորող ցանկացած ուսանողի համար (նկարներ, տեսանյութ)
Գորիսի պետական քոլեջ... Վայր, որ հարազատ է այստեղ սովորող ցանկացած ուսանողի համար (նկարներ, տեսանյութ)

ԳՊՔ-ականները Անկախության տոնը նշեցին յուրօրինակ միջոցառումով
ԳՊՔ-ականները Անկախության տոնը նշեցին յուրօրինակ միջոցառումով

2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ժամանակացույցը
2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ժամանակացույցը

Տրնդեզը Գորիսի պետական քոլեջում
Տրնդեզը Գորիսի պետական քոլեջում

Գիտելիքի և դպրության օրը Գորիսի պետական քոլեջում
Գիտելիքի և դպրության օրը Գորիսի պետական քոլեջում