17.06.2021թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Վահրամ Դումանյանն այցելել է Գորիսի պետական քոլեջ, հանդիպել տնօրինության ու աշխատակիցների հետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ, եղել է Գորիսի պետական քոլեջում:

Վահրամ Դումանյանը, ողջունելով քոլեջի տնօրինությանն ու աշխատակիցներին, խոսել է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրների, նախատեսվող բարեփոխումների մասին: Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ կարևորում է սահմանամերձ համայնքներում նախնական և միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը:

  

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը տնօրենի հետ քննարկել է միջին մասնագիտական կրթությանն ու ոլորտին առնչվող մի շարք հարցեր, շրջել շենքով, ծանոթացել քոլեջի նյութատեխնիկական բազային, շենքային պայմաններին, կառուցվող ապաստարանին:

Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը Վահրամ Դումանյանին շնորհակալություն է հայտնել Սյունիք կատարած այցի շրջանակում քոլեջում հյուրընկալվելու համար: 

Կարեն Լազարյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել քոլեջի նյութատեխնիկական բազայի արդիականացման, շենքային պայմանների բարելավման, շենքի ջեռուցման և տարածքի ջրահեռացման խնդիրները, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում:

  

  
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (05.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 225 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում

Գիտելիքի և դպրության օրը Գորիսի պետական քոլեջում
Գիտելիքի և դպրության օրը Գորիսի պետական քոլեջում

ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ
ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ. ԽՈՍՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ

Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը
Ուսանողներին ներկայացվեցին Գորիսի պետական քոլեջում գործող կանոնակարգերը

ՔՈԼԵՋԻ «ՀՏ ԵՒ ԱՀԾԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԻՆ  ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԻ  ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԿԱՎՐ
ՔՈԼԵՋԻ «ՀՏ ԵՒ ԱՀԾԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԿԱՎՐ