17.06.2021թ., Հինգշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջի ուսումնանյութական հիմքի բարելավում

Գորիսի պետական քոլեջը զբաղեցնում է Գորիսի ուսանողական հանրակացարանի մի մասը։ Շենքի ընդհանուր տարածքը՝ 3277,4 քառակուսի մետր է, որից ուսումնական տարածքը՝ 2855 քառակուսի մետր:

1987 թվականին շենքի տվյալ հատվածը վերաձեւավորվել է եւ հարմարեցվել ուսումնական գործընթացի պահանջներին:

Անցած տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվել շենքի նորոգման ուղղությամբ․ կոյուղու եւ սանհանգույցների հիմնանորոգում, ներքին վիճակի մասնակի բարելավում, պատուհանների ապակեպատում, որ վնասվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եւ այլն:

Քոլեջի միջոցներով եւ բարերարների աջակցությամբ նորոգվել եւ հիմնանորոգվել են՝ քիմիային եւ ֆիզիկայի լաբորատորիան, ուսումնական խոհանոցը, ուսումնական արհեստանոցը, համակարգչային կաբինետը, կարի ուսումնական արհեստանոցը, ֆիզկուլտուրայի դահլիճը։ Նաեւ առանձնակի ուշադրություն է դարձվում աշխատանքային կաբինետների վիճակին։ Վերջին տարիների ընթացքում վերանորոգվել են՝ ուսումնական մասը, բուժկետը, որակի, կադրերի, կարիերայի բաժինների կաբինետները, հաշվապահության կաբինետը, ինչպես նաեւ 2-րդ հարկի միջանցքը՝ ամբողջությամբ։

Փայտամշակման ուսումնական արհեստանոց

Համակարգչային առաջին կաբինետ

Համակարգչային երկրորդ կաբինետ

Ուսումնական խոհանոց

Կենսաբանության եւ անատոմիայի կաբինետ

Ֆիզիկայի եւ քիմիայի կաբինետ

Երգ-երգեցողության եւ ռիթմիկայի կաբինետ

Բարերարների աջակցությամբ եւ քոլեջի ֆինանսական միջոցներով քոլեջում կառուցվում է նոր ռազմագիտության կաբինետ, որը համապատասխանելու է սահմանված ստանդարտներին եւ ուսումնական պրոցեսի արդի պահանջներին։

Հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքները, քոլեջի ֆինանսական միջոցներով կառուցվում է սահմանված ստանդարտների համապատասխան ապաստարան։

Գորիսի պետական քոլեջի գրադարանային ֆոնդը հագեցած է գրքերով, դասագրքերով։ Գրքերի ընդհանուր թիվը 5429, որից՝ դասագրքերը՝ 150, ծրագրային գեղարվեստական գրքերը՝ 2100, ուսումնամեթոդական գրքերը՝ 2000, ուսումնաօժանդակ գրքերը՝ 350, էլեկտրոնային-տեղեկատվական գրքերը՝ 29, այլ գրքերը՝ 800, ինչպես նաեւ 20 քարտեզ։ Քոլեջն անընդհատ միջոցներ է ձեռնարկում նոր ուսումնական գրականություն ձեռք բերելու ուղղությամբ։ Նաեւ քոլեջի դասախոսների կողմից մշակվել եւ մշակվում են ուսումնական ձեռնարկներ, որոնք նույնպես առկա են գրադարանում, ինչպես նաեւ հասանելի են քոլեջի կայքի «Էլեկտրոնային գրադարան» բաժնում։

Սակայն քոլեջում շարունակում են մնալ բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք առաջիկա հինգ տարում գոնե մասնակիորեն պետք է լուծում ստանան:

  

Մատնահարդարման ուսումնական կաբինետ

Ուսումնական գեղեցկության սրահ

Կարի ուսումնական արհեստանող

Լուծում պահանջող հարցերից մի քանիսը՝ ստորեւ.

  • Քոլեջի շենքի բակի հիմնանորոգում, մասնավորապես, ջրահեռացման համակարգի ստեղծում (շենքի տանիքից հոսող անձրեւաջրերն ու ձնաջրերը տարիներ շարունակ թափվում են շենքի բակ, որտեղից՝ շենքի հիմքային մաս, ինչը երբեւէ ծանր հետեւանք կարող է ունենալ ամբողջ շենքի համար):
  • Քոլեջ եկող երկու ճանապարհի հիմնանորոգում (ձմռանն այդ ճանապարհները հաճախ դառնում են անանցանելի սովորական մեքենաների համար եւ վտանգավոր՝ հետիոտն երթեւեկության համար): Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այսօր արդեն հիմնանորոգվում է դեպի Գորիսի պետական քոլեջ տանող երկրորդ ճանապարհը՝ Ավանգարդ փողոցը, որը որոշակի կթեթեւացնի Սեւյան փողոցի ծանրաբեռնվածությունը։
  • Վաղուց օրակարգային է շենքի ջեռուցման հարցը. առավել օպտիմալ տարբերակներից է շենքի գազիֆիկացումը կամ առանձին կաթսայատան հիմնումը, որը հնարավորություն կտա ունենալ կենտրոնացված ջեռուցման համակարգ: Իսկ առայժմ շենքը կջեռուցվի վառելափայտով կամ էլեկտրական սալիկներով: Խնդիրը հետեւյալն է՝ ոչ մի դեպքում դասապրոցեսը չպետք է տուժի ջեռուցման չգործող համակարգի պատճառով:
  • Շենքի հիմնանորոգման աշխատանքների մեջ առաջնային են նաեւ հարկաբաժինները, լսարանները գրավիչ տեսքի բերելը:
  • Կշարունակվի ուսումնանյութական բազայի բարելավման ուղղությամբ աշխատանքը: Կստեղծվեն նոր ուսումնական կաբինետներ եւ լաբորատորիաներ՝ գործող մասնագիտությունների ուսումնական պլանների համաձայն:
  • Շենքի պահպանության եւ նյութատեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ ենթադրում ենք՝
  1. համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ,
  2. դրամաշնորհների ձեռքբերում,
  3. կրթությանն աջակցող այլ ծրագրերի իրականացում,
  4. ՀՀ պետական բյուջեի միջոցներով հրատապ խնդիրների լուծմանը միտված ծրագրերի հնարավորությունների օգտագործում:

Կառուցվող ապաստարան

Նոր կառուցվող ռազմագիտության կաբինետ

Տարեգրության սրահ

Տարեգրության սրահ

Տարեգրության սրահ

Բուժկետ

Կադրերի բաժին

Շարունակական կրթության, կարիերայի եւ արտաքին կապերի բաժին

2-րդ հարկի հիմնանորոգվող միջանցքի հատված

ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (01.06.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 173 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Հանդիպում-զրույց  Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ
Հանդիպում-զրույց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ

2017-2018 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում
2017-2018 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում

Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում
Գորիսի պետական քոլեջում իրականացվող հեռավար և առցանց (էլեկտրոնային) ուսուցման երկրորդ շաբաթի ամփոփում

Գորիսի պետական քոլեջի աշխատակիցների հանդիպումը  ուսանողական խորհրդի  անդամների հետ
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցների հանդիպումը ուսանողական խորհրդի անդամների հետ

2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ժամանակացույցը
2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների ժամանակացույցը

Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Աշխատանքային այցեր Գորիսի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ